Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանին պահում են կալանքի տակ, բայց սպանությունների հետ կապված փաստեր չկան». Րաֆֆի Հովհաննիսյան

Սեպտեմբեր 30,2019 18:35

«Բոլորը պետք է հարցաքննվեն եւ պատասխանատվության կանչվեն: Խոսքը նրանց մասին է, ովքեր մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ դաշտում էին կամ փախուստի մեջ, հրապարակում կանգնած էին կամ տնային կալանքի տակ: Նաեւ իշխանությունը, հետախուզվողներն ու զենք օգտագործողները»,-«Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Մարտի մեկի դատաքննությանը, ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Մեկնաբանելով գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորված լինելու փաստը, նա նշեց. «Նրան պահում են կալանքի տակ, բայց, կարծես, սպանությունների հետ կապված փաստեր չկան, որպեսզի ինքը կալանավորված մնա»: Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ եթե այդպիսի փաստեր իրոք կան, ի հայտ կգան բուն դատավարության ընթացքում. «Հուսամ՝ դրանք կան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30