Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատվաբեր չէ». «Ժառանգության» առաջնորդը Փաշինյանին եւ Վանեցյանին կոչ է անում զուսպ լինել

Սեպտեմբեր 30,2019 19:03

«Դա պատվաբեր չէ երկուսի համար էլ»,-«Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԱԾ պետի պաշտոնից հրաժարական տված Արթուր Վանեցյանի հեռակա առճակատմանը, ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա վարչապետին եւ ԱԱԾ նախկին պետին կոչ արեց զուսպ լինել եւ պաշտոնյային հարիր պահվածք դրսեւորել, եւ դա վերաբերում է բոլոր ժամանակների պաշտոնյաներին:

«Այդ ամենն անլուրջ իրավիճակ էր՝ պետականությանը ոչ հարիր: Դա վերաբերում է նաեւ անվտանգության համակարգի ծառայողներին, վարչապետին, չէ՞ որ միջազգային հանրությունը դա տեսնում է եւ հետեւություններ անում»,-համոզմունք հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Գնահատելով Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքը՝ «Ժառանգության» առաջնորդը շեշտեց, որ շատ բան կախված է վարչապետի անձից. «Իսկ դա մտահոգիչ է: Պետությունը կախման մեջ է մի անձից, նրա որոշումից: Փաշինյանը ճիշտ պահի դարձավ ժողովրդի սուրհանդակը, բայց հիմա պետք է մտածել նաեւ հաջորդների մասին: Մեզ ձեռնտու չի տեսնել վարչապետի անձնական տապալումը, ոչ էլ պետության»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30