Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ինչպես է Միխայիլ Խաչատուրյանը պատժում դուստրերին՝ կոնֆետ ուտելու համար. հրապարակվել է նոր տեսանյութ

Սեպտեմբեր 30,2019 23:55

Ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես են պատժվում Խաչատուրյան քույրերը՝ կոնֆետով թեյ  խմելու և կոնֆետի թղթերը խոհանոցի սեղանին թողնելու համար: Տեսանյութը նկարել է նրանց հայրը՝ Միխայիլ Խաչատուրյանը:

Տեսանյութում հայրը գոռում է  աղջիկների վրա, վիրավորում ՝ չափից շատ կոնֆետ ուտելու համար: Աղջիկները կանգնած են  անկյունում և լալիս են՝ վախենալով շրջվել դեպի հայրը: Երբ քույրերից մեկը հրաժարվում է հոր կողմը շրջվել, նա հարվածում է աղջկան։

Քրիստինա Խաչատուրյանի փաստաբան Ալեքսեյ Լիպցերի խոսքով՝ տեսանյութը ապացուցում է աղջիկների խոսքերը, որ հայրն իրենց մշտապես նվաստացրել է, խոշտանգել, սեռական բռնության ենթարկել։

Միխայիլ Խաչատուրյանի զարմիկը՝ Արսենը, իր հերթին արդարացրել է հորեղբոր արարքը՝ ասելով, որ աղջիկները կոնֆետները  թափել էին տնով մեկ, ինչն էլ հունից հանել է նրանց հորը: Արսեն Խաչատուրյանի խոսքով՝ տեսանյութը վկայում է այն մասին, որ աղջիկները չեն լսել իրենց հորը, արել են այն, ինչ ցանկացել են: Նա նաև նշել է, որ տեսանյութի մեջ որևէ վատ բան չի տեսել:

Հիշեցնենք, որ Մարիա, Անգելինա և Քրիստինա Խաչատուրյանները  մեղադրվում են 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին սպանելու համար: Սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018թ. հուլիսի 27-ին: Քույրերը խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։ Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատուրյանը տարիներ շարունակ բարոյական և ֆիզիկական բռնության է ենթարկել դուստրերին։ Քննությունը շարունակվում է:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30