Լրահոս
Օրվա լրահոսը

Եկել է ուրիշ հիմնադրամների (կամ հիմնադրամի) ժամանակը. «168 ժամ»

Հոկտեմբեր 10,2019 12:46 Share
hamahaykakan himnadram

1992թ. ձեւավորված, ծանր ուղի անցած «Հայաստան» հիմնադրամն իր գործունեության ընթացքում ընդհանուր 370 մլն դոլարի արժողության 1300 ծրագիր է իրականացրել (եւ իրականացնում) Հայաստանում եւ Արցախում։ Ընդ որում, այդ ծրագրերը ժամանակի հետ համաքայլ փոխվել են։ Առաջին տարիներին ծրագրերը Արցախին ու աղետի գոտուն էին ուղղված։ Հետո եկավ ենթակաոուցվածքների շրջանը։ Իհարկե, կարելի է ասել, որ խոսքն առաջին հերթին՝ էլի ու կրկին Արցախի հոգսերի մասին է։ Բայց դժվար թե որեւէ մեկը պնդի, որ Երևան-Ստեփանակերտ ավտոմայրուղու մեծ մասն Արցախով է անցնում։ Կամ, որ այդ մայրուղուց մենք՝ հայաստանցիներս, պակաս ենք շահել։ Հատկապես որ, տարիների հետ ընդլայնվող հիմնադրամն արդեն թվով 19 երկրներում 21 տեղական կազմակերպություն էր հիմնել ու աշխատանքն ավելի արդյունավետ էր դարձրել։ Ճիշտ է, իր պատմության ընթացքում հիմնադրամը կազմակերպչական ձախողումներ էլ է ունեցել։ Դրանցից ամենանկատվողը, հավանաբար, «Ազգային տուրքի» ներդրման ձախողված փորձն էր, որ ենթադրում էր հնարավորինս շատ մարդ ներգրավել հանգանակության գործում, իսկ հանգանակությունը դարձնել հնարավորինս կայուն ու ամենամսյա։

Սակայն վերջին տարիներին հիմնադրամը ֆինանսավորում էր նաեւ նախագծեր, որոնց նպատակը նոր տեխնոլոգիաների ներդրումն էր։ Միայն Տավուշի մարզում վերջին տարիներին 115 ջերմոց է կառուցվել (միջին արժեք հայտարարված է 5500 դոլարը)։ Գյուղատնտեսության ոլորտում ջերմոցային տնտեսությունների անցումը սահմանամերձ Տավուշի բնակչության ֆինանսական հնարավորություններից բարձր էր։ Իսկ մարզերի ու Արցախի գյուղական դպրոցների նորոգումն ու դրանք արեգակնային ջրատաքացուցիչներով ապահովելը տեխնոլոգիական առումով նոր խոսք էր։

Բայց թողնենք անցյալը։ Անցած տարի հունվար-օգոստոս ամիսներին «Հայաստան» համահայկական հիմնադրամը 474 մլն դրամի շինարարական ծրագրեր է իրականացրել։ Հիշեցնենք՝ 2018-ի հանգանակությունն ընդամենը 1 մլն 400 հազար դոլարով էր գերազանցել անցած տարվա հեռուստամարաթոնին։ Իսկ այս տարվա շինարարական աշխատանքների ծավալը պաշտոնապես հայտարարվում է 135.7 մլն դրամ։ Պաշտոնապես այդպես էլ արձանագրված է՝ «2018-ի հունվար-օգոստոսը 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ» կազմել է 292։ Անկումը կամ նահանջը 70.8% է։ Նույնական պատկեր է շինմոնտաժային աշխատանքների գծով, նույնիսկ նախորդ տարվա համեմատությունը մի փոքր նվազ է՝ 28.4%։ Դժվար է ասել, թե ինչի հետևանք է սա։

Բայց հիմա կրկին աշուն է։ Հիմնադրամի հեռուստամարաթոնները սովորաբար աշնան վերջում էին անցկացվում։ Ու տարօրինակ զուգադիպությամբ կրկին ձերբակալվեց հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը։ Հավանաբար կարելի է ենթադրել, որ այս պատմությունն ավարտվում է։ Ու եկել է ուրիշ հիմնադրամների (կամ հիմնադրամի) ժամանակը։

Արա ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031