Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը և ԱՄՆ դեսպանը քննարկել են Մարտի 1-ի գործի լիարժեք բացահայտման եւ ՍԴ-ում առկա ճգնաժամի վերաբերյալ հարցեր

Հոկտեմբեր 10,2019 18:01 Share

Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան տիկին Լին Թրեյսիի հանդիպումը` վերջինիս նախաձեռնությամբ:

Հանդիպման ընթացքում դեսպանի խնդրանքով Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց կուսակցության դիրքորոշումները Հայաստանի ներքաղաքական հարցերի վերաբերյալ` մասնավորապես անդրադարձ կատարեց Հայաստանի տնտեսական զարգացման, ինչպես նաեւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման եւ օրինականության հաստատման հարցերին:

Ժողովրդավարության ամրապնդման կոնտեքստում կարեւորվեց Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքի բարեփոխումը:

Օրինականության հաստատման առումով առանձնահատուկ ընդգծվեցին Մարտի 1-ի գործի լիարժեք բացահայտման, արդար դատավարության եւ բոլոր մեղավորներին պատասխանատվության կանչելու, կոռուպցիայի դեմ պայքարի եւ Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի վերաբերյալ հարցերը:

Անդրադարձ եղավ նաեւ Հայաստանի առջեւ ծառացած արտաքին մարտահրավերներին: Հանգամանորեն ներկայացվեցին Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության եւ անվտանգության վերաբերյալ Կոնգրեսի գնահատականները:

Հանդիպմանը մասնակցեցին դեսպանատան քաղաքական-տնտեսական բաժնի փոխղեկավար տիկին Մերի Ալեքսանդրը, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը, գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը եւ Տարածքային կառույցների հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը:

Հայ Ազգային Կոնգրես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031