Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանյան մարաթոն»-ի անցկացմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 13-ին մի շարք փողոցներ փակ կլինեն

Հոկտեմբեր 10,2019 19:11 Share

Հարգելի քաղաքացիներ,

Երևանի քաղաքապետարանը «Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամի հետ հոկտեմբերի 13-ին կանցկացնի «Երևանյան մարաթոն» վազքի մրցույթը: Մեկնարկը՝ ժամը 08:00-ին, Ստ. Շահումյանի անվան հրապարակից:

Մարաթոնն ունի 5 տարբեր մրցատարածություն: Մասնակցության համար սահմանված է որոշակի վճար.

1կմ վազքուղի (7-12 տարեկան երեխաների համար)- 7000 ՀՀ դրամ

5կմ վազքուղի (13 տարեկան և ավելի բարձր տարիք ունեցողների համար)  – 7000 ՀՀ դրամ

12կմ վազքուղի (16 տարեկան և ավելի բարձր), – 10000 ՀՀ դրամ

21,1կմ (18 տարեկան և ավելի բարձր)  – 13000 ՀՀ դրամ

42,2կմ վազքուղի (18 տարեկան և ավելի բարձր) – 20000 ՀՀ դրամ
Մրցույթին կարող են մասնակցել նաև հաշմանդամություն ունեցող անձինք՝ 1 կմ վազքուղով: Վազքի բոլոր մասնակիցները կստանան մեդալ վազքի ավարտից հետո։ Բացի անհատական մրցանակներից, սահմանվել է նաև թիմային հինգ մրցանակ:

Կազմակերպությունների և դպրոցների համար թիմային գրանցման դեպքում գործում են զեղչեր: Ստեղծվել է անվճար մարզման ակումբ:
Վազքուղին չափագրված է Մարաթոնների և վազքի միջազգային միության (AIMS) կողմից և ստացել է միջազգային կարգավիճակ:
Մարաթոնի անցկացմամբ պայմանավորված՝ նույն օրը՝ ժամը 07:00-ից մինչև 14:30-ն, մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:
Տրանսպորտային միջոցների համար փակ կլինեն մասնավորապես Հանրապետության և Ստ. Շահումյանի անվան հրապարակները, Վազգեն Սարգսյան փողոցը՝ 07:00-ից, Խորենացի, Նալբանդյան, Վարդանանց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Թամանյան, Մոսկովյան, Սարյան, Լեոյի, Պռոշյան փողոցները՝ ժամը 07:45-ից: Երթևեկության համար նույն ժամից փակ կլինի նաև Հրազդանի կիրճի մինչև Դավթաշենի կամուրջ ընկած հատվածը: Փակ կլինեն Հաղթանակի կամուրջը, Աթենքի փողոցը, Մաշտոցի պողոտա – Գր. Լուսավորիչ խաչմերուկը, Արգիշտի, Բեյրութի, Վ. Սարգսյան փողոցները, Աբովյան փողոցից Պուշկինի փողոցով մինչև Սախարովի հրապարակ, Սախարովի հրապարակից Նալբանդյան փողոցով մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածները:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] հասցեով:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031