Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին Զատուլինի՝ Արցախ կատարած այցի պատճառով

Հոկտեմբեր 15,2019 23:59

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝  Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ Արցախ կատարած այցի պատճառով: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում անելով Մոսկվայում Ադրբեջանի դեսպանությանը, համապատասխան բողոքագիրն ուղարկվել է ՌԴ ԱԳՆ-ին:

Կոնստանտին Զատուլինն իր հերթին գործակալությանը հայտնել է, որ Արցախ էր մեկնել՝ մասնակցելու «Արցախի ընկերների ֆորում»-ին, որի ժամանակ հանդես է եկել հօգուտ տարածքային խնդրի խաղաղ կարգավորման:

«Այդ ֆորումին մասնակցել են 150 հյուրեր՝ աշխարհի 30 երկրներից: Շատ ներկայանալի պատվիրակություն, որում եղել են ԱՄՆ-ի սենատորներ: Ես կարծես թե ոչինչ չեմ լսել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի  և  այլ երկրների ներկայացուցիչների այցելության համար Ադրբեջանի կողմից բողոք հղելու մասին»,-ասել է պատգամավոր:

Նա նաև նշել է, որ վերջին շրջանում բազում վիրավորանքներ է կարդացել իր հասցեին ուղղված, ինչպես ադրբեջանցի պաշտոնյաների, այնպես էլ քաղաքացիների կողմից:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մերձմոսկովյան շրջանի ադրբեջանցիներին վրդովեցրել է Կոնստանտին Զատուլինի այցն Արցախ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031