Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանը հեռացել է կուսակցությունից օրենքի տառին համապատասխան. Վահրամ Բաղդասարյան. Yerkir.am

Հոկտեմբեր 22,2019 22:50

Ես եղել եմ մեծամասնության խմբակցության ղեկավարը, ծանոթ եմ բոլոր փաստաթղթերին, եթե դա հիմնավորված չլիներ, այդ թեկնածությունը ամբիոնից չէր հնչի. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ նախկին խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամությունից հրաժարվելու և  ՍԴ նախագահ ընտրվելու օրինականությունը վիճարկելու մասին:

«Դա աբսուրդ է պարզապես. 2018 թ-ի փետրվարի 22-ին Հրայր Թովմասյանը դիմել է ՀՀԿ-ին, նույն օրը դիմումը մուտքագրվել է և մեր կանոնադրության համաձայն՝ հենց դիմելու օրը արդեն դադարեցվում են նրա լիազորությունները: Այսինքն, նա հեռացել է կուսակցությունից  օրենքի տառին համապատասխան, որովհետև առանց այդ թուղթը իմ ձեռքի տակ լինելու մեր խմբակցությունը նիստ չէր անի և չէր տա իր հավանությունը, որ պետք է ձայն տա Հրայր Թովմասյանին»,-ասաց նա:

ՀՔԾ քննիչներն այդ փաստաթուղթը ՀՀԿ գրասենյակից վերցրել են և, Վահրամ Բաղդասարյանի համոզմամբ, շատ մոտ ապագայում հանցակազմի բացակայության պատճառով գործը կկարճվի:

Հրայր Թովմասյանի դուստրերին ու հորը ԱԱԾ կանչելու երևույթը նրա համար անընդունելի է. «Պետք չէ իրավաբան լինել, յուրաքանչյուր պարկեշտ մարդ հասկանում է՝ ինչ է կատարվում. դեռահաս աղջիկներին տանեն 5-6  ժամ ԱԱԾ-ում պահեն, կամ 75 տարեկան հիվանդ հորը տանեն և ասեն՝ այս տանիքը 1992 թ-ին ինչպես է կառուցվել… մենք հասկանում ենք, որ դա ԱԱԾ-ի գործ չէ, ԱԱԾ-ն ավելի լուրջ գործեր ունի կատարելու»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031