Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց փազլի, շոուների, մամուլի, թաքուն․․․ իր առանձնատան վերանորոգման վրա Նիկոլը ծախսել է մոտ 95 000 000 դրամ․ Արմեն Աշոտյան

Նոյեմբեր 02,2019 23:42

Գիտե՞ք, ինչ է նշանակում «Էժան քաղաքական գործիչները առանձնահատուկ թանկ են նստում ժողովրդի վրա»։
Բացատրեմ։

Վերջերս Գյումրիում մի բարի նախաձեռնություն էր, որը կօգնի գյումրեցի 1 կամ 2 անօթևան ընտանիքի բնակարան ունենալ. գյումրեցի նկարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի «Իմ հոգու տուն, Գյումրի» շարքի նկարներից մեկը 15 000 կտորով փազլի էր վերածվել, և յուրաքանչյուր ցանկացող կարող էր մինչև սեպտեմբերի 21-ը 1000 դրամով գնել փազլի մեկ կտորը։ Նախագծից ակնկալվող գումարը 15 000 000 դրամ էր։

Փազլի առաջին 9 կտորը գնել էր Նիկոլ Փաշինյանը, վերջին կտորը նույնպես նրանն էր։ Ծախսելով 10 000 դրամ` մեծ շոուով Փաշինյանն անձամբ տեղադրեց վերջին մասնիկը։

Իր առանձնատան վերանորոգման վրա, որն, ի դեպ, առանց այդ էլ լավ վիճակում էր, Նիկոլը ծախսել է մոտ 95 000 000 դրամ, այսինքն Գյումրիի նախագծի ֆոնդից 6 անգամ ավելի գումար, այսինքն 7-10 ընտանիքի խնդիր լուծելու համար բավարար փող։

Առանց փազլի, շոուների, մամուլի, թաքուն…

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

Գիտե՞ք, ինչ է նշանակում «Էժան քաղաքական գործիչները առանձնահատուկ թանկ են նստում ժողովրդի վրա»։Բացատրեմ։Վերջերս…

Gepostet von Armen Ashotyan am Samstag, 2. November 2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930