Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՀՀ երրորդ նախագահին դժվար է քաղաքական հետապնդման պիտակ կպցնել. Գագիկ Ջհանգիրյան. 1in.am

Դեկտեմբեր 05,2019 23:30

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրավագետ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:

– Զուտ որպես իրավաբանի, չեմ կարող այդ հարցը Ձեզ չտալ. վստահ եմ՝ տեղյակ եք, որ երեկ երրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել, այդ մեղադրանքը տեղիք տալի՞ս է այս գործընթացը քաղաքական հետապնդում որակելու համար:

– Ես ընդհանրապես ինձ քաղաքական մարդ չեմ համարել և քաղաքականությամբ չեմ զբաղվել, քաղաքականությունն է ինձանով զբաղվել: Ես ավելին չգիտեմ այդ մեղադրանքի հիմքերի վերաբերյալ, քան այն, ինչը հրապարակվել է ՀՔԾ հաղորդագրության մեջ, բայց, իմանալով այդ մարմինների աշխատանքի խոհանոցը, պետք է ասեմ, որ դա չափազանց լուրջ քայլ է, նախկին նախագահին, նախկին գլխավոր դատախազին որպես մեղադրյալ ներգրավելը և մեղադրանք առաջադրելը չափազանց լուրջ հարց է, և սա միայն ՀՔԾ-ի խնդիրը չէ, այլ նաև գլխավոր դատախազության, անգամ անձամբ գլխավոր դատախազի խնդիրն է: Սա լուրջ քայլ է նաև այն առումով, որ պատահական մարդկանց չի առաջադրվել մեղադրանքը, այսինքն՝ եթե «երկաթյա», անվիճարկելի ապացույցներ չլինեին, այդպիսի մեղադրանքներ չէին առաջադրվի… Պետական միջոցների հափշտակության մեղադրանք է առաջադրվել ՀՀ երրորդ նախագահին, դժվար է քաղաքական հետապնդման պիտակ կպցնել հափշտակմանը կամ հափշտակման գործընթացի կազմակերպմանը:

– Հոկտեմբերի 27-ի տարելիցի ժամանակ Ձեր անունը շատ շոշափվեց՝ մի քանի դեպքերում ընդհուպ մեղադրանքի տեսքով, թե եկել է ժամանակը, ինչու չի խոսում Ջհանգիրյանը, և եթե նա այսօր էլ չի խոսում, ապա երբ պետք է խոսի:

– Գիտեք, այդ ընկերները, նաև իմ ընկերներից մեկը բարձրաձայնեց, որ պետք է խոսեմ. իրենք մոռացել են, որ ես 2008թ. փետրվարի 28-ին, երբ իմ՝ գլխավոր դատախազի տեղակալի աշխատասենյակից եկա Ազատության հրապարակ, խոսեցի Հոկտեմբերի 27-ի մասին, ես ասացի, որ անջատված մասով վարույթը կարճված է ապօրինի՝ Քրեական դատավարության կոպիտ խախտումներով, և եթե առիթ ու հնարավորություն լինի, պետք է նախաքննությունը շարունակել:

Իհարկե, ես եղել եմ գործով հսկող դատախազ և շատ տեղեկացված եմ, բայց դատախազին Քրեական դատավարության օրենսգիրքն արգելում է հանդես գալ որպես վկա: Դատախազին, դատավորին, այդ գործով օպերատիվ աշխատողին, քննիչին արգելվում է հանդես գալ որպես վկա, եթե այդ գործով ապօրինություններ չեն կատարվել և գործ չի քննվում ապօրինությունների մասով և եթե վարույթը չի նորոգվել նոր երևան եկած հանգամանքների ուժով: Հիմա այդ գործի վարույթը կարճված է, ես ի՞նչ խոսեմ: Ցավն այն է, որ խոսում էին թե՛ տեղեկացվածները, թե՛ չտեղեկացվածները և թե՛ Հոկտեմբերի 27-ի հետ ոչ մի առնչություն ու կապ չունեցող մարդիկ, որոնք այդ գործի քննության ընթացքում որևէ ծանրություն իրենց վրա չէին կրել, որևէ վտանգի չէին ենթարկել իրենց ու իրենց ընտանիքներին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031