«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը համաձայն է կարծիքների հետ, որ ՀՀ նոր իշխանության վարկանիշի անկում է գրանցվել: «Հեղափոխական էյֆորիայից հետո միշտ լինում է այդ անկումը, եւ դա նորմալ է: Ընդդիմության համար դա լավ է, բայց չեմ տեսնում, որ առաջիկայում քաղաքական կայունությանը սպառնացող վտանգ կարող է հասունանալ»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Գեւորգ Գորգիսյանը:
Նա նշեց՝ ցավոք, իշխանության վարկանիշն այնքան էլ անկում չի ապրել. «Ցավոք, որովհետեւ կորցրած վարկանիշը սովորաբար գալիս է ընդդիմությանը. քաղաքական մրցակցության մեջ ենք»:
https://www.facebook.com/aravot.am/videos/802018150244792/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































