Լրահոս
Օրվա լրահոսը

Գազային ատրճանակով մի քանի անգամ կրակել էր հարսանիքի ժամանակ. մեծամորցին բերման է ենթարկվել

Դեկտեմբեր 17,2019 16:36 Share

Օրերս ոստիկանության Մեծամորի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Մեծամոր քաղաքում տեղի ունեցած հարսանյաց հանդիսության ժամանակ մի երիտասարդ գազային ատրճանակով մի քանի անգամ կրակել է։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Մեծամորի բնակիչ, 28-ամյա երիտասարդին բերման ենթարկեց բաժին։ Նրա մոտ հայտնաբերվեց գործարանային համարով գազային ատրճանակ, որն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել