Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ քաղաքացիները խնդիր չեն ունենա». պատգամավորը՝ սպասվելիք թանկացումների մասին

Դեկտեմբեր 24,2019 13:53 Share

2020թ.-ի հունվարից ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերով՝ երրորդ երկրից ՀՀ ներմուծված 900 ապրանքատեսակների, այդ թվում՝ առաջին անհրաժեշտության, մաքսատուրքերը բարձրանալու են: Այս մասին այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Փամբուխչյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/854784364936242/

«Առաջին հայացքից թվում է, թե մեր քաղաքացիները թանկ են վճարելու այդ բոլոր ապրանքների համար, բայց նշեմ, որ առաջին անհրաժեշտության ապրանքներից, օրինակ, թռչնի միսը, մենք արտադրում ենք, եւ մեր երկրի արտադրանքն ավելի մրցունակ է, քան ներկրվողը»,-վստահեցրեց պատգամավորը:

Նա նշեց, որ ՀՀ քաղաքացիները խնդիր չեն ունենա, քանի որ կառավարությունն 90 տոկոսով լուծումները գտել է. «Խթանելու է տեղական արտադրանքը, եւ այն ավել գումարը, որը պետք է ստանանք ԵՏՄ տնտեսական կաթսայից, կուղղվի որոշ ապրանքատեսակների արտադրությանն ու սոցիալական ծրագրերին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել