Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում են ԲՈւՀ-երի ղեկավարներից ապահովել ուսումնական հաստատությունների՝ օրենքով սահմանված բոլոր իրավունքների և ազատությունների անվերապահ իրացումը

Դեկտեմբեր 24,2019 22:15

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը դատապարտում է այսօր ոստիկանության կողմից իրականացված գործողությունները ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի նկատմամբ: Անընդունելի ենք համարում գիտակրթական հաստատությունում ուսանողության ընտրված ներկայացուցչի, ԲՈւՀ-ի կառավարման խորհրդի անդամի նկատմամբ, առանց որևէ հիմնավորման, ուժի չպատճառաբանված կիրառումը։

Մեր համոզմամբ այս գործողությունը նպատակ ունի վախի մթնոլորտ ստեղծել ուսանողական և երիտասարդական շրջանակներում և ևս մեկ ապացույց է, որ իշխանությունների քաղաքականության, գործողությունների նկատմամբ ուսանողական շրջանակներում դժգոհությունների աճը փորձ է արվում կանխել իրավապահ մարմինների ոչ համաչափ գործողություններով։

Իշխող կուսակցության կողմից հայտարարված «ԲՈւՀ-ական ինքնուրույնության» մակարդակի բարձրացման փոխարեն փորձ է արվում ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ ամբողջական վերահսկողություն սահմանել ԲՈւՀ-երի ուսանողական ինքնավարության մարմինների, ինչպես նաև կառավարման խորհուրդների նկատմամբ։

ՀՅԴ ՆԱՈւՄ-ը պահանջում է ԲՈւՀ-երի ղեկավարներից ապահովել ուսումնական հաստատությունների՝ օրենքով սահմանված բոլոր իրավունքների և ազատությունների անվերապահ իրացումը, թույլ չտալ ուժային կառույցների ներկայացուցիչների ապօրինի գործողությունների իրականացումը ԲՈւՀ-երի տարածքներում։ Մենք կոչ ենք անում նաև իրավապահ և ուժային կառույցների ներկայացուցիչներին բացառապես գործել օրենքի շրջանակներում՝ զերծ մնալով քաղաքական գործընթացներում մասնակից դառնալուց:

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան Ուսանողական Միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031