Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ձեռք ենք բերել ինքնավստահություն ավելի մեծ նպատակներ առաջադրելու և դրանց հասնելու համար. Արմեն Գրիգորյան

Դեկտեմբեր 31,2019 21:30

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ամանորյա ուղերձը

«Սիրելի հայրենակիցներ,

Ընդամենը մի քանի ժամից մենք մուտք կգործենք 2020 թվական:

Մենք մտնում ենք ոչ միայն նոր տարի, այլև մեր երկրի ու հասարակության զարգացման նոր փուլ: Վստահ եմ, որ արձանագրելու ենք նոր ձեռքբերումներ մեր պետության, անվտանգության ու հանրության գործունեության բոլոր ասպարեզներում:

2019 թվականը կայացման, հեղափոխության ամրապնդման տարի էր, իսկ 2020-ը զարգացման ու նվաճումների տարի կլինի։ Այս տարվա գլխավոր ձեռքբերումներից է սահմանին տիրող հարաբերական խաղաղությունը, որի արդյունքում մարդկային կյանքեր են փրկվել։ Սրանից ավելի կարևոր ձեռքբերում դժվար է պատկերացնել։

2019 թվականի բոլոր հաջողությունների արդյունքում մենք ձեռք ենք բերել ինքնավստահություն ավելի մեծ նպատակներ առաջադրելու և դրանց հասնելու համար։

Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ, որ այս օրերին շուրջ բոլորը իշխեն բարձր տրամադրությունն ու լավատեսության ոգին: Թո՛ղ Նոր տարին խաղաղություն և բարօրություն բերի ձեր ընտանիքներին ու մեր երկրին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031