Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղդադում հրթիռակոծություն է եղել. Sky News Arabia

Հունվար 05,2020 10:40 Share
Աջակցեք aravot.am-ին

Երեկ միջազգային լրատվամիջոցները հայտնում էին, որ Իրաքի մայրաքաղաք Բաղդադը ենթարկվել է հրթիռակոծության։ Այս մասին հաղորդում է Sky News Arabia-ն։ Աղբյուրի հաղորդմամբ` մասնավորապես պայթյունը գրանցվել է Բաղդադի այսպես կոչված «կանաչ գոտու» տարածքում, որտեղ տեղակայված են կառավարական հաստատություններ եւ օտարերկրյա դիվանագիտական կառույցներ։

Հավելենք, որ տեղեկատվության պաշտոնական մեկնաբանություն դեռեւս չկա, զոհերի եւ վիրավորների մասին ճշգրիտ տվյալներ` եւս։ Ըստ մի շարք ԶԼՄ-ների տեղեկությունների` հրթիռներից մեկն ընկել է Իրաքում ԱՄՆ դեսպանատան շենքից ոչ հեռու։ Կրակահերթի տակ է հայտնվել Իրաքի հյուսիսում գտնվող «Բալադ» ռազմաօդային կայանը, որը տնօրինում են ԱՄՆ-ի զինված ուժերը։

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ անհրաժեշտ է հանդես գալ ԱՄՆ-ի դեմ` կանխելու համար վերջինիս` իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո  հնարավոր ավելի բիրտ գործողությունները։ Հիշեցնենք, Սոլեյմանին սպանվել էր հունվարի 3-ին` Բաղդադի օդանավակայանի շրջակայքում ԱՄՆ ԶՈՒ հրթիռակոծության հետևանքով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել