Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Սուրեն Պապիկյանը՝ Վանեցյանի շուրջ ստեղծված աղմուկի մասին. «Դա մեկնաբանելու հարց չէ»

Հունվար 13,2020 22:11 Share

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է հրավիրել: Քննարկել են այնպիսի հարցեր, որոնք հատուկ հրապարակման ենթակա չեն: Այս մասին նիստից հետո լրագրողներին ասաց ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը:

Հարցին՝ արդյոք քննարկել են «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված հոդվածը՝ ԱԱԾ նախկին պետ Վանեցյանի` լրատվամիջոցներից մեկով Փաշինյանի ընտանիքի մասին հակաքարոզչություն անելը, հոդվածին նաեւ Վանեցյանն է պատասխանել. «Ոչ, չենք քննարկել: Կարծում եմ, դա մեկնաբանելու հարց չէ»:

Թե ինչ կարծիք ունի Պապիկյանն այդ հոդվածի մասին, հարցին վերջինս չպատասխանեց. «Ամեն մամուլի հրապարակման մասին ես պիտի կարծի՞ք հայտնեմ: Խոսքը ԱԱԾ նախկին պետի մասին է, որը աշխատանքից հեռացել է: Եթե կզբաղվի քաղաքականությամբ՝ կտեսնենք, որ զբաղվում է, ու եթե կլինեն գնահատականներ՝ կլինեն: Հավելյալ տեղեկատվության չեմ տիրապետում»:

2020-ին կառավարության գլխավոր անելիքների մասին էլ Պապիկյանն ասաց՝ այս տարի լինելու է տնտեսական հեղափոխության տարի, ինչ պարտավորություններ ստանձնել են՝ պետք է իրականացնեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել