Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ռաֆայել Սուքիասյանի հայրը գտել է այն օգտատիրոջը, որը սպառնացել էր՝ «սպանված աղջկա ընկերը փնտրում է իր դստերը»

Հունվար 23,2020 00:07

16 ամյա աղջկա սպանության համար մեղադրվող Ռաֆայել Սուքիասյանի հոր ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործ չի հարուցվել:

Հիշեցնենք, որ որդու ձերբակալությունից հետո Արա Սուքիասյանը, իր խոսքով, երբ սկսեց լրատվամիջոցների հետ ակտիվ շփումը՝ հաղորդագրություն էր ստացել անհայտ անձից, որը հայտնել էր, թե սպանված աղջկա ընկերը փնտրում է իր դստերը:

«Ես այդ ահազանգի հարցերով զբաղվել եմ, ավելի լուրջ արդյունք եմ ստացել, բացահայտել եմ այդ ֆեյք օգտատիրոջ անձը, ոստիկանությանը տրամադրել եմ այդ օգտատիրոջ հեռախոսահամարները, իրենք ասում են՝ ձեր աղջիկն ասում է՝ նման հաղորդագրություն չի ստացել: Ոստիկանությանը բացատրում եմ՝ միայն ես եմ այդ ահազանգը ստացել, իզուր եք աղջկաս, կնոջս հարցնում, դուք ստացե՞լ եք ահազանգ: Իբր զբաղվում են էլի, երեւութականություն են ստեղծում: Ոստիկանությունը չի փոխվել, առաջվա նույն ոստիկանությունն է մնացել՝ գործեր սարքելով: Ես այս գործի թիկունքում տեսնում եմ ոստիկանության ականջները: Քրեական գործ չեն հարուցել՝ առանց օբյեկտիվ քննության, ես սա համարում եմ հիմք, որ ասեմ, ոստիկանությունն այս գործում խիստ կասկածելի դեր ունի »,- Aravot.am-ին ասաց Ռաֆայել Սուքիասյանի հայրը՝ Արա Սուքիասյանը:

Նա հայտնեց, որ տեղեկություններ չունի ՄԻՊ-ի՝ իր որդուն կալանավայր այցելելու մասին, միայն հայտնեց, որ մտավախություն ունի՝ որդու անվտանգությունը կալանավայրում ռիսկի տակ է հայտնվել լրատվամիջոցների կողմից իր որդուն մեղսագրվող զրպարտչական նյութերի պատճառով:  Այդ պատճառով էլ Արա Սուքիասյանը դիմում է ուղարկել ՄԻՊ-ին: Սուքիասյանը ՄԻՊ-ին մեկ այլ դիմումով հայտնել է իրեն ուղղված սպառնալիքների մասին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031