Լրահոս
Օրվա լրահոսը

Կեսկատակ-կեսլուրջ․ հանրային գործիչների արձագանքը Հրայր Թովմասյանի գրիչի պատմությանը

Հունվար 26,2020 23:01

Հասարակական-քաղաքական գործիչների և ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում լայնորեն քննարկվում է Նիկոլ Փաշինյանի՝ Հրայր Թովմասյանի գրիչի մասին կատարված գրառումը։

Ստորև ներկայացնում ենք մի շարք հանրային գործիչների և ֆեյսբուքյան օգտատերերի արձագանքն այդ պատմության հետ կապված։

Կյանք ա է ՜, սեր ա 🙂

Gepostet von Edd Marukyan am Sonntag, 26. Januar 2020

Էդգար ՄԱՐՈՒՔՅԱՆ

«Ռենդերֆորեսթ» ընկերության տեխնիկական ղեկավար

Մի «կոմպրոմատ» էլ ինձնից…

Հրայր Թովմասյանի դեմ նեկայացրած ահավո՜ր կոմպրոմատներից հետո որոշեցի «ինքնաբացահայտվել»։

Քանի որ այսօր պարզ դարձավ, թե վարչապետ Փաշինյանի համար կոմպրոմատներ ունենալու չափանիշներն ինչպիսին են լինում, ուստի որոշեցի մի դրվագ պատմել՝ իմ և Նիկոլ Փաշինյանի շփումներից, որը ըստ վարչապետի մտածողության, գուցե և մի օր «լուրջ կոմպրոմատ» համարվի։

Թավշյա հեղափոխության օրերին քայլերթերից մեկի ժամանակ բարձրախոսների խնդիր էր առաջացել. մարտկոցներն էին վերջացել։
Մինչև կգնայի նոր մարտկոցներ գնելու, Նիկոլ Փաշինյանն ինձ փոխանցեց 10 հազար դրամ, որպեսզի գնենք և ունենանք հնարավորինս շատ մարտկոցներ։

Հիմա ասածս ո՞րն է։

Կարո՞ղ է մի օր մեղադրվեմ գումարով Թավշյա հեղափոխությանը մասնակցելու մեջ։

Տենդեցները դրան են տանում…

Հ.Գ.1 Չնայած, եթե հետևենք Հրայր Թովմասյանի նկատմամբ ցուցաբերված փաշինյանական տրամաբանությանը, գուցե եզրակացնենք, որ ինքն է այդ մարտկոցների համար նախատեսված գումարով շողոքորթել ինձ, որպեսզի պայքարեմ՝ մինչև Թավշյա հեղափոխությունը հաղթանակի։

Հ.Գ.2 Գրեթե համոզված եմ, որ մի օր էլ, քաղաքական որևէ նպատակահարմարությունից ելնելով, Ն. Փաշինյանը կարող է հայտարարել, որ, երբ ինքն ընդամենը մի քանի տասնյակ մարդկանցով մոտենում էր Երևանի մատույցներին և ես նախաձեռնել էի ակցիա՝ ի աջակցություն վերջինիս շարժմանը ( ի դեպ մենք իրենցից առնվազն եռակի անգամ շատ էինք), դա պայմանավորված էր միայն նրանով, որ ես ցանկանում էի շողոքորթել ապագա վարչապետին։

Շահեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՏԻՎԻՍՏ

Մի 《կոմպրոմատ》 էլ ինձնից… Հրայր Թովմասյանի դեմ նեկայացրած ահավո՜ր կոմպրոմատներից հետո, որոշեցի…

Gepostet von Shahen Harutyunyan am Sonntag, 26. Januar 2020

Փաստորեն, Հրայր Թովմասյանը կարողանում է ոչ միայն 530 եվրո արժողությամբ գրիչ ունենալ, այլ «պատահաբար» նվիրում է վարչապետին․․․

Սաունդտրեկը տեսանք, մնաց կինոն։

Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

Փաստորեն, Հրայր Թովմասյանը կարողանում է ոչ միայն 530 եվրո արժողությամբ գրիչ ունենալ, այլ "պատահաբար" նվիրում է վարչապետին․․․Սաունդտրեկը տեսանք, մնաց կինոն։

Gepostet von Styopa Safaryan am Sonntag, 26. Januar 2020

Ստյոպա Սաֆարյանը պնդում է, որ գրիչն արժե 530 եվրո։ Եթե նվերի արժեքը գերազանցում է 75000 դրամը, ապա ըստ ՀՀ օրենսդրության Նիկոլը պարտավոր էր այն հանձնել պետությունը, եւ եթե չի հանձնել, ապա յուրացրել է։

Եթե Ստյոպան ճիշտ է ասում, ապա Նիկոլը հանցագործություն է արել, եթե սուտ է ասում, ապա ինքն է կեղծ մատնություն արել։
Տղերք, դուք որոշեք՝ ձեզնից ով է նստելու էս գրիչի գործով։

Աղասի ԵՆՈՔՅԱՆ

ՔԱՂԱՔԱԳԵՏ

Ստյոպա Սաֆարյանը պնդում է, որ գրիչն արժե 530 եվրո։ Եթե նվերի արժեքը գերազանցում է 75000 դրամը, ապա ըստ ՀՀ օրենսդրության…

Gepostet von Aghasi Yenokyan am Sonntag, 26. Januar 2020

Իսկ հիմա լրիվ լուրջ հարց․
Պարոն Թովմասյանի բնակարանում տեղի ունեցած անօրինական խուզարկության ժամանակ գրիչս թողել էի ավտոմեքենայի մեջ և պարոն Թովմասյանն ինձ առաջարկեց իր գրիչը։

Մինչև էսօր ինձ թվում էր, թե ես եմ ծառայություն մատուցում, հիմա ինձ կօգնեք հասկանամ՝ էս նոր իրողություններով պայմանավորված ո՞վ ո՞ւմ է ծառայություն մատուցում։

Հ.Գ Վերցրեցի, օգտագործեցի, փչացրեցի ու վերադարձրեցի…

Միհրան ՊՈՂՈՍՅԱՆ
ՓԱՍՏԱԲԱՆ

Իսկ հիմա լրիվ լուրջ հարց!!!Պարոն Թովմասյանի բնակարանում տեղի ունեցած անօրինական խուզարկության ժամանակ գրիչս թողել էի…

Gepostet von Mir Poghosyan am Sonntag, 26. Januar 2020

2012-2018 թթ. Նիկոլ Փաշինյանն իմ աշխատասենյակում բազմաթիվ անգամ սուրճ է խմել: Իմ օգնականն էլ էդ առիթներով երևի հարցրել է` սուրճը շաքարո՞վ, թե առանց, պարոն Փաշինյան:

Նիկոլն էլ միշտ շնորհակալություն էր հայտնում: Փաստորեն, Նիկոլն ու օգնականս ոտքի վրա պարբերաբար քծնանքի ու շողոքորթության ռևերանսներ են փոխանակել, չեմ էլ իմացել:

Պետության ղեկավարը էս կարգի էժան չի լինում էլի… Չի լինում:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ
ԱԺ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

2012-2018 թթ. Նիկոլ Փաշինյանն իմ աշխատասենյակում բազմաթիվ անգամ սուրճ է խմել: Իմ օգնականն էլ էդ առիթներով երևի հարցրել…

Gepostet von Farmanyan Samvel am Sonntag, 26. Januar 2020

Երդվում եմ, էլ խնդալու չի։

Բոլորդ, ես էլ ձեր հետ, բոցվում ենք, բայց պատկերացնում ենք, չէ՞, թե ինչ խորը եւ համապարփակ բանի մեջ ենք։

Այս անձը Արցախյան բանակցություններ է վարում, երկիր ներկայացնում, մարդկանց ճակատագրերի հետ խաղում, Սահմանադրությամբ գլխավոր հրամանատար պիտի դառնա…

Ապեր, սրանից հետո այնպես արա, որ 4 ոչ աշխատանքային օր իրար հետեւից չընկնի։ Դու ֆորմի մեջ չես, չես ձգում։

Դու ընդհանրապես էլ չես ձգում։ Կարո՞ղ է լավով գնաս։ Խոստանում եմ, մի հիշվող գրիչ էլ ես քեզ նվեր տամ։

Մտածիր։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

Երդվում եմ, էլ խնդալու չի։Բոլորդ, ես էլ ձեր հետ, բոցվում ենք, բայց պատկերացնում ենք, չէ՞, թե ինչ խորը եւ համապարփակ…

Gepostet von Armen Ashotyan am Sonntag, 26. Januar 2020

Հիշեցնենք.
*Գրիչ
*Կափարիչ
*Զգլխիչ
*Կառավարիչ
*Ահաբեկիչ
– սրանք ոչ հայրանուն են, ոչ էլ սերբական ազգանուն։ Ու էլի լիքը բան չեն:

Քիթ, կոկորդ, ականջի ու լեզվի կոմիտե:

Սամվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՄԵԴԻԱՓՈՐՁԱԳԵՏ

Հիշեցնենք.*Գրիչ*Կափարիչ*Զգլխիչ*Կառավարիչ*Ահաբեկիչ- սրանք ոչ հայրանուն են, ոչ էլ սերբական ազգանուն։ Ու էլի լիքը բան չենՔիթ, կոկորդ, ականջի ու լեզվի կոմիտե

Gepostet von Samvel Martirosyan am Sonntag, 26. Januar 2020

ԹՈՒՄԱՆՅԱՆԱԲԱՐ

ԳՐԻՉ

Ի՞նչ կըլինի, ասա՛, գրիչ,
Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։
Ինչո՞ւ ՍԴ ՀՐԱՅՐԻ ձեռքին
Գրում ես միշտ վարժ ու կարգին.
Իսկ իմ ձեռքին խազմըզում ես
Սև ագռավի ճանկերի պես։
Ես քեզ վատ բան ի՞նչ եմ արել։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ

ԹՈՒՄԱՆՅԱՆԱԲԱՐԳՐԻՉԻ՞նչ կըլինի, ասա՛, գրիչ,Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։Ինչո՞ւ ՍԴ ՀՐԱՅՐԻ ձեռքինԳրում ես միշտ վարժ ու…

Gepostet von Avetik Ishkhanyan am Sonntag, 26. Januar 2020

Լուսանկարը՝ ֆեյսբուքյան օգտատիրոջ

Հասկանալու համար, թե քանի մթնոլորտ ճնշում պետք է որ իջած լիներ այդ գրչի տիրոջ արժանապատվության վրա 2018 թվականի մայիսին, երբ նա տալիս էր այդ գրիչը Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պետք է հիշել, թե ինչ էր ասում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այդ մարդու մասին դրանից երկու ամիս առաջ։

Հրայր Թովմասյանի համար պետք է որ մղձավանջ թվար Նիկոլ Փաշինյանի հետ արարողակարգային ձեռքսեղմումը, ուր մնաց թե բարիդրացիական զրույցի բռնվելը կամ թե գրիչ «նվեր» տալը։

Մարիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԱԺ «ԻՄ ՔԱՅԼԸ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Հասկանալու համար, թե քանի մթնոլորտ ճնշում պետք է որ իջած լիներ այդ գրչի տիրոջ արժանապատվության վրա 2018 թվականի մայիսին,…

Gepostet von Maria Karapetyan am Sonntag, 26. Januar 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031