Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է քննվում

Փետրվար 04,2020 15:26

Մարտի 1-ի գործի շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով հերթական դատական նիստում այսօր սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու համար մեղադրվող ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի շահերի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանին միջնորդեց Արմեն Գեւորգյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Պաշտպանը նշեց, որ սահմանադրական կարգի տապալմանն առնչվող հոդվածը որոշակիության ցածր աստիճան ունի, բացի այդ՝ հայտնի չի դեպք, որ սահմանադրական կարգի տապալման մասին հաղորդումների վերաբերյալ իրավապահները հարուցեին քրեական գործեր եւ իրականացնեին նախաքննություններ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն էլ ներկայացրին Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն։ Նրա պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը համոզմունք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ գործընթացն իրավական բնույթի փոխարեն քաղաքական ենթատեքստ ունի։

Ուղիղ։ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է քննվում

Gepostet von Aravot am Dienstag, 4. Februar 2020

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829