Լրահոս
Օրվա լրահոսը

Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է

Փետրվար 18,2020 16:31

Փետրվարի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` Դավիթ Հարությունյանի նախագահությամբ ընթացավ Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը։

«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։ Այս դատական նիստին շարունակվեց գործով վկաների հարցաքննությունը:

Նախագահող դատավորը հայտնեց, որ դատարանը մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում էր գտնվում, ինչ պատճառով էլ դատական նիստը 30 րոպե ուշացումով է սկսվել: Նաեւ հավելեց, որ դատական նիստը պետք է տեղի ունենար թիվ 1 դահլիճում, որտեղ ջեռուցման հետ կապված խնդիրեր կային, դրա համար էլ այլ դահլիճում է կայանում նիստը, ինչն էլ նիստը փոքր-ինչ շեղել է գրաֆիկից:

Նախագահող դատավորը հայտնեց, որ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է: Ինչ վերաբերում էր Հրայր Հովսեփյանին, նրա նկատմամբ էլ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Վերջինս ցանկացել էր ընտանիքով հանգստի մեկնել Վրաստան, սակայն ԱԱԾ Սահմանապահ զորքերի Բագրատաշենի սահմանապահ ծառայությունը նրան չի թույլատրել դուրս գալ երկրից: Նշվեց, որ դատարանը եւս մեկ գրություն կուղարկի ԱԱԾ-ին եւ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը Հովսեփյանի նկատմամբ գործող արգելանքը վերացնելու մասին:

Նիստին շարունակվեց գործով վկաների հարցաքննությունը: Հարցաքննվեց միայն «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախկին տնօրեն Սուրեն Մխիթարյանը, մյուս վկաները չէին ներկայացել:

Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 24-ին, ժամը 14:30-ին

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829