Լրահոս
Օրվա լրահոսը

«Դարձել եմ շատ ջերմ ընտանիքի մի մասնիկը». Դավիթ Յուրչենկո

Փետրվար 24,2020 16:53

Ինչպես տեղեկացրել էինք, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և դարպասապահ Դավիթ Յուրչենկոն եկել են համաձայնության, ըստ որի 33-ամյա դարպասապահը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Դավիթ Յուրչենկոն ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում առաջին անգամ խոսել է հավաքականում հանդես գալու հրավերն ընդունելու վերաբերյալ:

– Չափազանց ուրախ եմ, որ հանդես եմ գալու Հայաստանի ազգային հավաքականում: Կարծում եմ՝ հավաքականում խաղալը ցանկացած մարզիկի կարիերայի գագաթնակետն է, մանկական երազանքի իրականացում: Դա նոր հորիզոն է, որը հնարավորություն է տալիս հասնել այնպիսի բարձունքների, որոնց անհնար է հասնել ակումբային մակարդակում:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ նոր ղեկավարությանը, մասնավորապես, նախագահին և փոխնախագահին՝ ինձ հանդիպելու, ճիշտ բառեր գտնելու, մոտիվացնելու համար: Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, որոնք ինձ գրում և քաջալերում էին, հարցնում՝ երբ եմ պատրաստվում միանալ Հայաստանի ազգային հավաքականին:

Ես դարձել եմ շատ ջերմ ընտանիքի մի մասնիկը և գիտակցում եմ ողջ պատասխանատվությունը: Մարդիկ վստահել են ինձ, և ես կաշխատեմ արդարացնել բոլորի հույսերը», – ասել է Յուրչենկոն:

ՀՖՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829