Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալիայում ՀՀ դեսպանությունը Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է խուսափել կարանտինային գոտիներ այցելությունից

Փետրվար 24,2020 19:22

Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով/COVID-19/ վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ներկայումս Իտալիայում գտնվող և այցով Իտալիա մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ՝ փոխանցելով Իտալիայում գտնվելու ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները։

Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիայի Codogno, Castiglione d’Adda, Casalpusterlengo, Fombio, Maleo, Somaglia, Bertonico, Terranova dei Passerini, Castelgerundo e San Fiorano և Վենետոյի Vo’ Euganeo համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց։

Խորհուրդ ենք տալիս հետեւել ՀՀ առողջապահության նախարարության և Իտալիայի համապատասխան իշխանությունների ցուցումներին։

Իտալիայի կառավարության կողմից մշակվել են նոր տիպի կոռոնավիրուսի դեպ պայքարին ուղղված հետևյալ խորհուրդները՝

  • Հաճախակի լվանալ ձեռքերը
  • Խոսափել սուր շնչառական հիվանդություններ ունեցող

մարդկանց հետ սերտ

շփումներից:

  • Չընդունել հակավիրուսային դեղեր կամ հակաբիոտիկներ

առանց բժշկի նշանակման

  • Դիմակ օգտագործել միայն վարակ ունենալու կասկածի

դեպքում կամ վարակված մարդուն խնամելիս

Մշտապես թարմացվող պաշտոնական տեղեկատվություն կարելի է ստանալ Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության ծառայության պաշտոնական կայքից՝ http://www.protezionecivile.gov.it/home

Դեսպանության կոնտակտային տվյալներն են՝

ք․ Հռոմ, Via XX Settembre 98/E

Հեռ. 06 3296638

E-mail: [email protected]

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829