Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան և Իրանը փակել են Նախիջևանի հետ սահմանը. Turan

Փետրվար 24,2020 19:40

Թուրքիան կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով փակել է ոչ միայն Իրանի  հետ սահմանը, այլ նաև Նախիջևանի: Այս մասին հաղորդում է Turan ադրբեջանական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Գործակալության փոխանցմամբ՝ Իրանը ևս փակել է սահմանը Նախիջևանի հետ, ինչի հետևանքով Նախիջևանը հայտնվել է լիակատար ցամաքային շրջափակման մեջ:

«Արտաքին աշխարհի հետ միակ կապը դեպի Բաքու իրականացվող ավիաչվերթներն են», – գրում է գործակալությունը և տեղեկացնում, որ Իրանի և Թուրքիայի հետ սահմանային անցակետերի փակման հետևանքով Նախիջևանում աճել են սպառողական ապրանքների գները, իսկ տեղի բնակիչները մթերային խանութներից գնում են շատ քանակությամբ ձավարեղեն, ալյուր և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ: Տեղեկատվության համաձայն՝ իշխանություններն առայժմ սննդամթերքի վաճառքի սահամանափակում չեն մտցրել:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829