Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուս. 81 292 վարակակրից բուժվել է 30 281-ը. «Ամերիկայի ձայն»

Փետրվար 26,2020 21:55

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման կենտրոնը վստահ է, որ կորոնավիրուսը կհայտարարվի համաշխարհային համաճարակ։ Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է, թե «համաճարակ» բառը կնշանակեր, որ այս վիրուսի տարածումը հնարավոր չէ կանխել, այն դեպքում, երբ կանխելու ուղիները կան։ Այս մասին ասում է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսը։

Երեքշաբթի օրը, առաջին անգամը լինելով, տարբեր երկրներում վարակված անձանց թիվը գերազանցել է Չինաստանում հիվանդության նոր դեպքերի թվին։ Չինաստանից դուրս այս հիվանդությամբ վարակված մարդիկ կան 37 երկրներում։ Նրանց թիվը կազմում է 2790։ Մահացությունների թիվն այդ երկրներում հասել է 44-ի։ Հիվանդությունն ամենաարագը տարածվում է Հարավային Կրեայում, Իտալիայում եւ Իրանում։ Նշված երկրներից յուրաքանչյուրում կովիդ 19 անվանումը կրող հիվանդությունից մահացել է ավելի քան 10 մարդ, ինչն ավելի շատ է, քան Չինաստանի մի շարք երկրամասերում գրանցված մահացությունների թիվը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տրամադրում է վերջին տվյալներն այն մասին, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 81 հազար 292-ի։ Լիովին ապաքինվել են նրանցից 30 հազար 281-ը։ «Սակայն իրադրությունը կարող է ավելի վատթարանալ», ասել է Ղեբրեյեսուսը ու շեշտել, որ պետք է պատրաստ լինել համաճարակի համար։

ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց խոսքերով, մոտ ժամանակներս չի բացառվում առօրյա կյանքի խաթարում, ինչը նշանակում է, որ ժամանակավորապես կփակվեն դպրոցները, կարգելվեն հանրային հավաքները, այն, ինչ արդեն իսկ իրագործվում է Չինաստանում, Իտալիայում, Հարավային Կորեայում ու մի շարք այլ երկրներում։

Ըստ պաշտոնական տեղեկությունների, հիվանդության տարածումն առաջին հերթին տեղի է ունենում օդային ճամփորդությունների արդյունքում։ Օրինակ` ԱՄՆ-ում 14 հիվանդներից երկուսը վարակվել են միմյանցից, մյուս 12-ը՝ ճամփորդությունների ժամանակ։ Ապացուցվել են, որ ճամփորդության եղանակով հիվանդությունն Իրանից է տեղափոխվել Բահրեյն, Իրաք, Քուվեյթ ու Օման։ Նույն կերպ վարակը Ալժիր, Ավստրիա, Խորվաթիա, Գերմանիա, Իսպանիա եւ Շվեյցարիա է տեղափոխվել Իտալիայից։ Իսպանիայի Կանարյան կղզիներում 1000 զբոսաշրջիկներ առնվել են կարանտինի տակ այն պատճառով, որ այս հիվանդությունն է հայտնաբերվել Իտալիայից այստեղ ժամանած մի տղամարդու մոտ։

Կորոնավիրուսն արդեն իր բացասական ազդեցությունն է թողնում նաեւ աշխարհի տնտեսության վրա։ Համաշխարհային դրամական շուկաներում արձանագրվել է նկատելի անկում, երբ մեծաթիվ հաստատություններ ժամանակավորապես փակվել են, երբ սահմանափակումներ են դրվել ճամփորդությունների վրա։ Տարբեր երկրներ այժմ մտածում են այդ խնդիրը գոնե կիսով չափ շրջանցելու մասին։ Օրինակ Հոնկոնգը որոշել է 1600-ական դոլար միանվագ կերպով հատկացնել 18 տարին բոլորած բոլոր բնակիչներին, որպեսզի այն շրջանառության մեջ դրվելով, ինչ-որ կերպ նպաստի տնտեսության անկման արագությունը կրճատելուն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829