Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ տարի շուտ պարտատոմսերի թողարկումը չուներ որևէ հիմնավորում՝ նվազող տոկոսադրույքների ֆոնին․ Մանե Թանդիլյան

Փետրվար 29,2020 23:18

Նախորդ տարվա սեպտեմբերին կառավարության կողմից 500 մլն դոլար պարտատոմսերի թողարկումը վարչապետի կողմից հայտարարվեց աննախադեպ իրադարձություն՝ հաշվի առնելով 4,2% տոկոսադրույքը, որը էականորեն ցածր էր նախորդ թողարկման պարտատոմսերի տոկոսադրույքից։

Իհարկե, ցածր տոկոսադրույքը ազդում է նաև պարտքի սպասարկմանն ուղղված ծախսերի խնայողությանը, սակայն ինչպես այդ ժամանակ նշել էի իմ հարցազրույցներում, ցածր տոկոսադրույքի վրա հիմնականում ազդել է աշխարհում տոկոսադրույքների նվազումը, որը շարունակվում է մինչև այսօր և այդ տենդենցի մասին կանխատեսումները ակնհայտ էին ամբողջ աշխարհին, փաստորեն, բացի իշխանության տնտեսական թիմին։

Արդյունքում, այսօր արձանագրվել է ԱՄՆ 10-ամյա պարտատոմսերի եկամտաբերության պատմական ցածր տոկոսադրույք՝ 1,16%, որը 0,5%-ով ցածր է նախորդ տարվա թողարկման պահից։

Փաստ է, որ մեկ տարի շուտ պարտատոմսերի թողարկումը չուներ որևէ հիմնավորում՝ նվազող տոկոսադրույքների ֆոնին։ Արդյունքում, բյուջեի խնայողությունը կարող էր ավելանալ առնվազն 2,5 մլն դոլարով։ Սակայն սա չի խանգարում շարունակել բյուջեի պատասխանատուների պարգևավճարների շռայլումը իրենց անորակ և անպատասխանատու աշխատանքի դիմաց։

Բոլոր հիմքերը կան կարծելու, որ աշխարհը գնում է դեպի նոր ֆինանսատնտեսական ճգնաժամ, և մենք նույնպես պետք է պատրաստ լինենք այդ մարտահրավերին։ Տոկոսադրույքների նվազումը, գերտերությունների միջև տնտեսական պատերազմի բարձր տեմպերի պահպանումը, ինչպես նաև բազմաթիվ այլ գործոններ ամրապնդում են բացասական սպասումները։ Իսկ ահա ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի անփոխարինելի կադրերով իշխանության վարած տնտեսական քաղաքականությունը, մեղմ ասած, հուսադրող չէ։

Եթե վարչապետը արմատական փոփոխություններ չիրականացնի ֆինանսական և տնտեսական քաղաքականություն մշակողների և իրականացնողների իր թիմում, տասնամյակներից եկող պահպանողական քաղաքականությունը մի օր անդառնալի հետևանքներ կունենա տնտեսության վրա։

Մանե ԹԱՆԴԻԼՅԱՆ

ԱԺ «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Նախորդ տարվա սեպտեմբերին կառավարության կողմից 500 մլն դոլար պարտատոմսերի թողարկումը վարչապետի կողմից հայտարարվեց…

Gepostet von Մանե Թանդիլյան – Mane Tandilyan am Samstag, 29. Februar 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829