Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցու գործունեությանը հավանություն է տալիս 73%-ը, ՀՀ զինված ուժերին՝ 67.8 %-ը. GALLUP International-ի հարցման արդյունքները

Նոյեմբեր 06,2026 14:38 Share
Աջակցեք aravot.am-ին

GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության՝ MPG-ի անցկացրած հարցման` «Որքանո՞վ եք հավանություն տալիս հետևյալ քաղաքական գործիչների և ինստիտուտների գործունեությանը» հարցին ի պատասխան ստացած տվյալների համաձայն՝ նման պատկեր է ստացվել. 59.1% լիովին հավանություն է տալիս Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանը, ավելի շուտ հավանություն է տալիս 13.9%-ը, ՀՀ զինված ուժերի գործունեությանը լիովին հավանություն է տալիս՝ 46.6% -ը, ավելի շուտ հավանություն է տալիս՝ 21.2% : ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը լիովին հավանություն է տալիս՝ 31.1%, ավելի շուտ հավանություն է տալիս՝ 20.8% -ը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին լիովին հավանություն է տալիս՝ 30.0%-ը, ավելի շուտ հավանություն է տալիս՝ 20.0%-ը:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեությանը լիովին հավանություն է տալիս՝ 25.3%-ը, ավելի շուտ հավանություն է տալիս՝ 22.5% : ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարին լիովին հավանություն է տալիս՝ 18.3%, ավելի շուտ հավանություն է տալիս՝ 16.6%-ը, Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին լիովին հավանություն է տալիս՝ 17.4%-ը, ավելի շուտ հավանություն է տալիս՝ 15.8% -ը: Հայաստան Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին լիովին հավանություն տալիս 13.8%-ը, ավելի շուտ հավանություն է տալիս՝ 10.7% -ը: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին  լիովին հավանություն է տալիս՝ 13.2%-ը, ավելի շուտ հավանություն տալիս 13.3% -ը: Ի դեպ, հարցվածների 30%-ը պատասխանել է, որ տեղյակ չէ նախագահի գործունեությունից:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30