Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր հանգամանքներ ենք ներկայացնելու». Արմեն Թավադյանի պաշտպան

Մարտ 10,2020 17:48 Share
Աջակցեք aravot.am-ին

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ նրա պաշտպանների բողոքի քննությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կշարունակվի մարտի 11-ին՝ 16:00-ից: Այսօրվա նիստը հետաձգվել է: Այս մասին լրագրողներին հայտնեց Թավադյանի շահերի պաշտպան, փաստաբան Արամ Օրբելյանը: Դռնփակ դատական նիստին Թավադյանը մասնակցել է:

«Հավելյալ կետեր, որոնք մեզ հայտնի են դարձել ավելի ուշ, առաջիկայում կասենք դատախազի ներկայությամբ: Այսօրվա նիստը հետաձգվեց, որպեսզի դատախազը հասցնի կարծիք հայտնի այդ նոր հանգամանքների մասին, որոնք նախաքննական գաղտնիք են, հիմա չենք կարող ասել: Մենք կներկայացնենք այդ նոր հանգամանքները»,-նշեց Արամ Օրբելյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը կալանավորվել է դեկտեմբերի 24-ին. մեղադրվում է Մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց կաշառելու փորձի համար: Ըստ ՀՔԾ-ի, Թավադյանը ձերբակալվել էր Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին առնչվող քրեական գործի շրջանակներում: Գործը նախաքննության փուլում է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: