Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Առաջարկում եմ հավաքագրվող գումարներ փնտրել ուրիշ հիմնադրամներում». Վիկտոր Սողոմոնյան. 168.am

Մարտ 10,2020 22:45

168.am. «Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկություն էր ստացել, որ ինչ-որ «Goal it» ընկերությունից զանգահարում են տարբեր հասարակական կազմակերպություններ, ասում, որ դա Բելլա Քոչարյանի ընկերությունն է, առաջարկում են ներգրավվել բարեգործական ծրագրում։

168.am-ը ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից փորձեց ճշտել, թե որքանո՞վ  են թերթի տեղեկությունները համապատասխանում իրականությանը:

«Ես շատ մանրամասներ չգիտեմ, բայց խոսքն այն մասին է, որ սոցիալապես անապահով մարդկանց օգնում են որոշակի մասնագիտացում ձեռք բերել, աշխատանք գտնել: Խոսքն այժմ շատ փոքրաթիվ աշխատանքների մասին է: Կազմակերպությունը նորաստեղծ է, մեծ փորձառություն չունի»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը:

Հարցին, թե ինչո՞ւ այդ կազմակերպությունը հիմա սկսեց իր գործունեությունը, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն ասաց, որ ինքը որևէ կերպ չի մասնակցել այդ կազմակերպության ստեղծմանը կամ մտահղացմանը:

«Ինքս իմացել եմ զրույցների ժամանակ և շատ ուրախ եմ դրա համար, որովհետև սա գործունեության այն տեսակն է, որը հարիր է Բելլա Քոչարյանին: Գիտեք նաև, որ Հայ օգնության ֆոնդում է շատ երկար ժամանակ զբաղված եղել բարեգործությամբ, նաև ոսկրածուծի դոնորների հիմադրամում է լայն գործունեություն ծավալել: Կարծում եմ, որ իր գաղափարն է, և, իհարկե, աջակցելու եմ, ինչով որ կկարողանամ: Եթե «Հայկական ժամանակը» գրել է այն տեսանկյունից, որ այդտեղ ինչ-որ գումարներ են հավաքվում, ապա սխալվում է: Առաջարկում եմ հավաքագրվող գումարներ փնտրել ուրիշ հիմնադրամներում, բայց ոչ այդ կազմակերպությունում»,- եզրափակեց Վիկտոր Սողոմոնյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031