Լրահոս
Օրվա լրահոսը

Թումո Երևանի շենքում շինարարական աշխատանքներին մասնակցող անձի մոտ հայտնաբերվել է հայտնի վիրուսը

Մարտ 12,2020 22:02

Այս առավոտ մենք տեղեկացանք, որ Թումո Երևանի շենքի 6-րդ հարկում շինարարական աշխատանքներին մասնակցող անձի մոտ հայտնաբերվել է արդեն հայտնի վիրուսը: Ահա մի քանի փաստ այդ մասին.

Այդ անձը Թումոյի աշխատակից չէ: Նա պայմանագրով աշխատում է մեր վարձակալներից մեկի հետ:

Այդ անձը չի ունեցել մուտք դեպի Թումո Երևանի կրթական տարածք ու չի ունեցել շփում որևէ ուսանողի, աշխատակցի կամ վարձակալող ընկերությունների աշխատակիցների հետ:

Այս պահին 6-րդ հարկում շինարարական աշխատանքները դադարեցվել են: Մենք հետևում ենք իրադարձություններին ու մաղթում ենք այդ մասնագետին շուտափույթ ապաքինում:

Ինչպես տեղյակ եք, ավելի վաղ մենք որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել դասերը Հայաստանի ու Արցախի բոլոր կենտրոններում մինչև ապրիլի 12-ը:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031