Լրահոս
Օրվա լրահոսը

Քիմ Քարդաշյան․ Եթե մտածում եք ձեր մայրերի, հայրերի, պապիկ-տատիկների, քույրերի, եղբայրների և հանրության մասին, մնացեք տանը․ «Ամերիկայի ձայն»

Մարտ 18,2020 23:22 Share

Քիմ Քարդաշյանը Facebook, Twitter և Instagram սոցիալական ցանցերի միջոցով կոչ է արել միլիոնավոր իր հետևորդներին կորոնավիրուսի համաճարակի պատճառով մնալ տանը և չվտանգել իրենց ու հարազատների առողջությունը: Նրա գրառման մեջ ասված է․

«Խնդրում եմ բոլորին, հատկապես նրանց, ովքեր երիտասարդ ու առողջ են, հետևել տանը մնալու հրահանգին, եթե մտածում եք ձեր մայրերի, հայրերի, պապիկ-տատիկների, քույրերի, եղբայրների և հանրության մասին: Եթե չեք գնում աշխատանքի, սնունդ կամ առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու, բժշկի կամ կարիք ունեցող որևէ մեկի մոտ, օրինակ ձեր տարեց հարևանի, ապա խնդրում եմ մի անտեսեք տանը մնալու նախազգուշացումները` վիրուսի տարածումը կանխելու համար»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել