Լրահոս
Օրվա լրահոսը

Դասերի հղումները տեղադրեք փակ խմբերում, որ հասանելի լինեն միայն մասնակիցների համար. Zoom դասերը ներխուժումներից պաշտպանելու խորհուրդներ փորձագետից

Ապրիլ 03,2020 11:37

Zoom ծրագրից օգտվելիս ուշադրություն դարձրեք դասերի անվտանգությանը՝ դրանք պաշտպանելով կողմնակի ներխուժումներից:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս

ուսուցիչներին և դասախոսներին.

Ձեր դասերի հղումները տեղադրեք փակ խմբերում, որ դրանք հասանելի լինեն միայն դասերի մասնակիցների համար:

Գաղտաբառը տվեք միայն տվյալ դասի մասնակիցներին, ոչ թե ամբողջ դպրոցի կամ համալսարանի խմբին:

Ակտիվացրե՛ք ծրագրի «Enable waiting room» կոճակը՝ այդպիսով ամբողջովին հետևելով դասերի մուտքերին:

աշակերտներին.

Ձեր դասի համար ստացած գաղտաբառը մի՛ փոխանցեք կողմնակի անձանց և մի՛ տեղադրեք տարատեսակ խմբերում և էջերում: Այդ գաղտաբառը միայն ձեզ համար է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930