Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. Անհրաժեշտ է ավարտին հասցնել Արցախի իշխանության ձևավորումը

Ապրիլ 11,2020 23:43

Արցախի պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը ուղիղ եթերի ընթացքում ներկայացրեց կուսակցության դիրքորոշումը՝ ապրիլի 14-ին կայանալիք Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ։ 

«Շատերը խոսում են ընտրությունները հետաձգելու մասին, ընտրությունները չկայացնելու կոչեր են հնչեցնելու։ Իհարկե, բոլորիս համար ամենակարևորը մեր ժողովրդի առողջությունն է, անկասկած։ Առանց այս հրամայականի ցանկացած այլ միջոցառում, ուզում է լինի կարևոր քաղաքական միջոցառում, ինչ միջոցառում ուզում է լինի, երկրորդական-երրորդական պլան է մղվում։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է շահարկենք այս ամենը։ Դժբախտաբար մենք տեսնում ենք, որ շահարկման առարկա է դառնում ընտրությունների պահը։ Մարդիկ ոչ թե մտածում են ժողովրդի մասին, այլ մտածում են իրենց քաղաքական հարցերի, շահարկումների, ինչ-որ նեղ անձնական դիվիդենտներ կորզելու մասին»,- ասաց նա։ 

Դավիթ Բաբայանը կարծում է, որ պետք է պահպանել առողջապահական բոլոր նորմերը, բայց նաև անհրաժեշտ է անկախ ամեն ինչից ավարտին հասցնել Արցախի իշխանության ձևավորումը. «Անվտանգության ամենակարևոր գրավականը պետությունն է, պետական համակարգն է»։ 

Ապրիլի 14-ին կայանալիք ԱՀ Նախագահի ընտրությունների 2-րդ փուլում Արցախի պահպանողական կուսակցության դիրքորոշման մասինО позиции Консервативной партии Арцаха на предстоящем 14 апреля втором туре выборов Президента Республики АрцахAbout the position of the Conservative Party of Artsakh in the coming second round of the Artsakh Republic Presidential Elections to be held on the 14th of April

Gepostet von David Babayan am Samstag, 11. April 2020

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930