Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության, հայ ժողովրդի միասնականության շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել այն բոլոր մարտահրավերները, որոնց կարող են բախվել հայկական երկու հանրապետությունները. Արթուր Վանեցյան

Ապրիլ 16,2020 18:03

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը շնորհավորել է «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Արթուր Վանեցյանը վստահություն է հայտնել, որ պետական կառավարման համակարգում Արայիկ Հարությունյանի ունեցած աշխատանքի մեծ փորձն ու գիտելիքներն իրենց նպաստը կբերեն Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման, ժողովրդի համախմբվածության, քաղաքական ուժերի առողջ ու կառուցողական համագործակցության ճանապարհով Արցախի Հանրապետության՝ որպես ժողովրդավարական արժեքներ կրող պետության զարգացման և կայացման շարունակականության գործում:

Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության, հայ ժողովրդի միասնականության շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել այն բոլոր մարտահրավերները, որոնց կարող են բախվել հայկական երկու հանրապետությունները՝ ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում:

«Ձեր ստանձնած պատասխանատու պաշտոնում մաղթում եմ Ձեզ, ինչպես նաև Արցախի մեր հայրենակիցներին ուժ և իմաստություն՝ խաղաղ ու անվտանգ Արցախ ունենալու և միասին կյանքի կոչելու համազգային նպատակները»,- նշել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի խորհրդի նախագահը, պատրաստակամություն հայտնելով աջակցել Արցախի Հանրապետությունում իրականացվող ծրագրերին, որոնք կնպաստեն երկրում անվտանգային, իրավական, տնտեսական, առողջապահական և այլ ոլորտների զարգացմանը՝ հանուն Արցախի Հանրապետության բարօրության:

«Հավատում եմ՝ Արցախի Հանրապետությունը ժողովրդավարության, միասնականության, հանդուրժողականության և առաջընթացի վառ օրինակ է լինելու շատ շատերի համար։ Աստված պահապան մեր ժողովրդին»,-շնորհավորական նամակում գրել է գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը։

«Հայրենիք» զարգացման հիմնադրամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930