Լրահոս
Օրվա լրահոսը

WTI տեսակի նավթի գինը պատմության մեջ առաջին անգամ իջել է 0-ից

Ապրիլ 20,2020 23:45 Share

Ամերիկյան WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները ռեկորդային գնանկում են գրանցել: Ինչպես հաղորդում է BBC-ն, պատմության մեջ առաջին անգամ WTI ապրանքանիշի նավթի գինը 0-ից ցածր է եղել, մասնավորապես, Երևանի ժամանակով ժամը 22:15-ի դրությամբ WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները նվազել են մինչև  -7.5 դոլարի` մեկ բարելի դիմաց:

Երբ մոտենում է մատակարարման ժամկետը, թրեյդերները պետք է որոշեն` կամ ընդունել նավթի ֆիզիկական մատակարարում պայմանագրով, կամ վաճառել այն և անցնել հաջորդ ամսվա մատակարարման պայմանագրին:

Թրեյդերների մեծ մասին ֆիզիկական մատակարարում պետք չէ: Ուստի ներկայիս իրավիճակում թրեյդերներն ազատվում են մայիսի պայմանագրերից և անցնում են հունիսի պայմանագրերին:  Քանի որ շուկայում գոյացել է նավթի ավելցուկ, թրեյդերները չեն կարողանում գնորդ գտնել մայիսի պայմանագրերի համար, որոնց հիման վրա էլ նավթը կմատակարարվի: Արդյունքում գները հասել են բացասական մակարդակի, ինչը նշանակում է, որ վաճառողները նախընտրում են վճարել գնորդներին, որպեսզի վերջիններս վերցնեն նավթը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել