Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր միավորներ են սկսելու աշխատել՝ ֆիզիկապես այցելելով ինքնամեկուսացվածներին. Տիգրան Ավինյան

Մայիս 03,2020 19:05

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ զրույցում  ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց՝ շուտով նոր համակարգ են ներկայացնելու, որը մեծ ուշադրություն է դարձնելու ինքնամեկուսացման կանոնների պահպանմանը:

Նա մանրամասնեց. «Մեր տեղորոշման գործիքները, ինչպես նաև նոր միավորներ, որոնք սկսելու են աշխատել՝ ֆիզիկապես այցելելով ինքնամեկուսացվածներին: Պետք է խստորեն ապահովեն, որ ինքնամեկուսացման ռեժիմը պահպանվի: Առաջին հերթին այն մարդկանց մասին է խոսքը, որոնք ունեցել են շփում վարակակիրների հետ, վերջին փուլում նաև ասիմպտոմ վարակակիրների մասին է խոսքը լինելու: Մենք այս մեկ շաբաթվա ընթացքում առողջապահության նախարարության, ԱԻՆ-ի,  ոստիկանության, պոլիկլինիկաների հետ աշխատելով ևս մեկ նոր համակարգ կներդնենք, որը մեզ թույլ կտա ավելի խիստ հետևել ինքնամեկուսացման ռեժիմին: Դա թույլ կտա առանց մեկուսացման՝ հյուրանոցներում մարդկանց պահելու ուղղակի նրանց ինքնամեկուսացման ռեժիմում պահել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031