Լրահոս
Օրվա լրահոսը

«Իր կուտակած հարստությունը պահելու համար մի մունդիր էլ ինքն է հագել եւ մեկնել «առաջնագիծ». Արմեն Փամբուխչյանը՝ կանխիկով եւ անկանխիկ հայրենասերների մասին

Մայիս 05,2020 18:30 Share

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը կանխիկով եւ անկանխիկ հայրենասերների մասին խոսեց. «Կանխիկով հայրենասերը կանխիկ գումարի դիմաց այն ծառայություն մատուցողն է, ով նախկինում տարիներ շարունակ դրսեւորել է իր լոյալությունը երկրում տիրող անարդարացիությանը, ապօրինություններին ու մյուս բոլոր երեւույթներին, իսկ հիմա հայրենասիրական մունդիրը հագին կեղծիքներ է տարածում այսօրվա իշխանությունների հասցեին, մեղադրում չգործած արարքների մեջ կամ ուղղակի վատաբանում:

Իսկ ահա անկանխիկ հայրենասերը, ով ֆինանսավորում է վերոգրյալ խավին, անմիջական կապ է ունեցել ապօրինությունների, անարդարացիության ձեւավորման հետ եւ այսօր իր կուտակած հարստությունը պահելու համար մի մունդիր էլ ինքն է հագել եւ մեկնել «առաջնագիծ»: Այս երկու կատեգորիաների մարդիկ ունեն մեկ ընդհանրություն՝ գումարի դիմաց կանգ չառնել՝ պետությանը, հայրենիքին վնասելու մտադրությունից, քանի որ իրենք ոչ մի կապ չունեն թե՛ հայրենասիրության, թե՛ պետական մտածողության հետ»:

Ըստ Փամբուխչյանի, որքան շուտ օրինական պատասխանատվության ենթարկվեն անկանխիկները, այդքան շուտ դաշտից կվերանան «կանխիկները» եւ հայրենիքին իրապես նվիրված անձինք կմնան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031