Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր գրքում գրանցված մեղվակերներին որսորդները ոչնչացնում են․ Մարիամ Սուխուդյան

Մայիս 10,2020 18:21

Բնապահպան Մարիամ Սուխուդյանը գրում է․

Ամեն տարի հարյուրավոր մեղվակերներ տաք երկրներից գալիս են Հայաստան ու հանգրվանում Զովունու տարածքում։ Նրանք հավաքվում են մի երկրարաձիգ բարդու վրա, որն անզեն աչքով տեսանելի է մեր պատշգամբից (Զովունի 38 փողոցից)։

Ցավոք, այս գեղեցիկ երևույթը գրավում է նաև Զովունու որսորդներին, որոնք օրը ցերեկով մարդաշատ փողոցներում տասնյակ կրակոցներ արձակելով ոչնչացնում են Հայաստանի, ինչպես նաև մեր մոլորակի կենսաբազմազանությունը։ Ի դեպ, մեղվակերները գրանցված են Հայաստանի կարմիր գրքում։

Պատկան մարմիններին խնդրում եմ կանխել այս բարբարոսությունը։ Տեսուչներ ուղարկեք, հսկողություն սահմանեք, ուժեր կենտրոնացրեք մեր տարածքում՝ հետևելու և պատասխանատվության ենթարկելու օրինազանց որսորդներին։

Ամեն տարի հարյուրավոր մեղվակերներ տաք երկրներից գալիս են Հայաստան ու հանգրվանում Զովունու տարածքում։ Նրանք հավաքվում են…

Gepostet von Մարիամախոտ Թեղուտի Սուխուդյան am Sonntag, 10. Mai 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031