Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանը առցանց քննարկում է ունեցել Գյումրիի և Երևանի մի շարք դպրոցների աշակերտների հետ

Մայիս 16,2020 21:39

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 15-ին «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի առաջարկով առցանց քննարկում է ունեցել Գյումրիի և Երևանի մի շարք դպրոցների աշակերտների հետ։

Արման Թաթոյանը երեխաներին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը երեխաների իրավունքների պաշտպանության գործում, անդրադարձել արտակարգ դրության սահմանափակումների արդյունքում մարդու իրավունքների պաշտպանության հարցին։

Երեխաներն իրենց հարցերն են ուղղել Մարդու իրավունքների պաշտպանին, որոնք մեծապես վերաբերվել են հեռավար կրթությանը, նոր կորոնավիրուսի պայմաններում մարդու իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես՝ ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակմանը, աշխատանքային իրավունքներին և այլն։

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031