Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժգին քամի Շիրակում․ ծառեր են արմատախիլ եղել, գյուղեր են հոսանքազրկվել

Մայիս 22,2020 21:12

Քիչ առաջ սկսված ու մոտ կես ժամ տևած ուժգին քամին մեծ վնասներ է հասցրել Գյումրիին ու Շիրակի մարզի մի շարք համայնքների։

Գյումրեցիները մասնավորապես ականատես են եղել, թե ինչպես է քամին արմատախիլ արել հաստաբուն ծառերը, կոտրել տան տանիքները՝ դրանք քշելով փողոցներ ու անհարմար վիճակ ստեղծելով ավտոմեքենաների ու երթուղայինների համար։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն էլ, իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով ուժգին քամու հետևանքով արմատախիլ արված ծառի լուսանկարը, գրել է․ «Մոտ կես ժամ տևած ուժգին քամին բավականին վնասներ է հասցրել Շիրակի մարզի մեկ տասնյակից ավել բնակավայրերում։

Հիմնականում վնասվել են սեփական տների և բազմաբնակարան շենքերի տանիքները, կան շուռ եկած ծառեր. մարդկային զոհեր չունենք։
ԱԻՆ-ի ծառայողները և համայնքապետարանների ներկայացուցիչները, կոմունալ ծառայությունների անձնակազմերն այս պահին իրականացնում են մաքրման, էլեկտրական միացումների վերականգման և վնասների գնահատման աշխատանքներ։

Վնասներ կրած համայնքների ղեկավարներին հանձնարարվել է տեղերում ձևավորել հանձնաժողովներ և գնահատված վնասների մասին տեղեկատվությունը ներկայացնել մարզպետարան»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Հիմնական լուսանկարը՝ Տիգրան Պետրոսյանի, մյուս լուսանկարները՝ Հովհաննես Խորիկյանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031