Լրահոս
Օրվա լրահոսը

Բերման են ենթարկվել երկու տղամարդ ու երկու աղջիկ, որոնք օգտագործում և իրացնում են թմրամիջոցներ

Մայիս 23,2020 16:28

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օրերս բացահայտեցին ապօրինի թմրաշրջանառության հերթական, այսպես կոչված՝ շղթան։ Քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտում հայտնվեցին մի շարք անձինք, որոնք, ըստ հավաստի տեղեկությունների, օգտագործում և իրացնում են մեթամֆետամին և այլ թմրամիջոցներ։ Ժամերի տարբերությամբ նախ հայտնաբերվեցին ու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկվեցին մայրաքաղաքի բնակիչներ` 30 և 36 տարեկան երկու տղամարդ ու 24 և 26 տարեկան երկու աղջիկ։

36-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգված։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ։ 30-ամյա տղամարդու մեքենայի զննությամբ նույնպես մեթամֆետամին հայտնաբերվեց։
26-ամյա աղջկա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի զանգվածով 13 փաթեթ` ընդհանուր 5 գրամից ավելի քաշով։ Խուզարկվեց նաև մեքենան, որով աղջիկը բերման էր ենթարկվել։ Հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգված։ 24-ամյա աղջկա խուզարկությամբ ևս մեթամֆետամին հայտնաբերվեց։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Ոստիկանության ծառայողները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ բերման ենթարկվածներին թմրամիջոցը իրացրել է Երևանի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ։ Նա ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի զանգվածով փաթեթ։ Նույնպիսի զանգվածով 11 փաթեթ էլ հայտնաբերվեց նրա բնակարանի խուզարկությամբ։ 37-ամյա տղամարդը կալանավորվեց։

Սա ամենը չէր. քրեական հետախույզները պարզեցին նաև, թե ումից է վերցրել մեթամֆետամինը։ Խոսքը դարձյալ մայրաքաղաքաբնակ, 34-ամյա մի տղամարդու մասին է, որը օպերատիվ կերպով հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։ Կասկածվողի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի, հաշիշի, մարիխուանայի նմանվող զանգվածներ ու էքստզիի հաբեր։ 34-ամյա տղամարդը կալանավորվեց։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ոստիկանները պարզեցին, որ նա էլ իր հերթին թմրամիջոցը ձեռք է բերել մայրաքաղաքում ապրող 31-ամյա մի տղամարդուց։ Վերջինս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանություն։ Տարբեր վայրերում կատարված խուզարկություններով հայտնաբերվեցին նրան պատկանող մեթամֆետամինի զանգվածներ։ 31-ամյա տղամարդը ևս կալանավորվեց։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ապօրինի թմրաշրջանառության հակազդմանն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031