Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և պարետատան սահմանած կանոնները պահպանելու ուղղությամբ իրականացվող վերահսկողությանը վերաբերող հարցեր

Մայիս 23,2020 19:37

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ:

Նիստում անդրադարձ է եղել Հայաստանում կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված ընթացիկ իրավիճակին, հաստատված դեպքերի վիճակագրությանը, ընդհանուր դինամիկային:

Քննարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և պարետատան սահմանած կանոնները պահպանելու ուղղությամբ իրականացվող վերահսկողությանը վերաբերող հարցեր: Շահագրգիռ մտքերի փոխանակություն է ծավալվել կանխարգելիչ միջոցառումների շուրջ, այս համատեքստում ընդգծվել է պաշտպանիչ դիմակ կրելու կարևորությունը և այդ ուղղությամբ հանրային լայն իրազեկումը:

Վարչապետը, ամփոփելով նիստի աշխատանքները, քննարկման արդյունքներով հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031