Լրահոս
Օրվա լրահոսը

Զատկի օրերին պարետատան աշխատանքը անգամ 3 չեմ գնահատի, անբավարար է․ Կարինե Խոդիկյան. «Ա1+» (Տեսանյութ)

Մայիս 26,2020 20:50

Հրապարակախոս, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը գտնում է, որ Հայաստանը չկարողացավ հանձնել կորոնավիրուսի համաճարակի փորձության քննությունը։ «Զատիկի օրերի տեսարաններից հետո պարետատունը համապատասխան եզրակացություն չարեց, ես ինքս այդ օրերի պարետատան աշխատանքը նույնիսկ 3 չեմ նշանակի, անբավարար։ Ինչպես կարելի էր չտեսնել, թե ինչ էր կատարվում փողոցներում։ Ես գրեցի, որ դա 10-12 օր հետո  բռնկում կունենա։ Ես մասնագետ չլինելով՝ նման կանխատեսում էի արել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։

Կ․Խոդիկյանը գտնում է, որ եթե իշխանությունները մինչև հիմա չգիտեն, թե որքան է մեր  քաղաքացիների պատասխանատվության սանդղակը, ուրեմն նրանք իրենց աշխատասենյակից դուրս չեն գալիս։

Դրամատուրգը սխալ է համարում դիմակ չկրելու համար սահմանված 100 հազար դրամ տուգանքը նվազեցնելը և դա համարում է պոպուլիզմ։ Համեմատում է հարևան Վրաստանի հետ, որտեղ մոտ 1000 դոլար էր, ու գտնում, որ նաև դա նպաստեց, որ այդ երկիրն ունեցավ համաճարակի դեմ պայքարի հաջողված օրինակ։

«Պետությունը պետք է ցույց տար իր իրավունքի ուժը, ինչը չարեց։ Թե իշխանությունը, թե ընդդիմությունը, թե ժողովուրդը չմտածեցին երեքով հանձնել այս քննությունը»,- ասում է նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031