Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը ողջունելի է համարել նախագահ Սարգսյանի նախաձեռնությունները` նշելով, որ պատրաստ է իր մասնագիտական կարողություններով և փորձով աջակցել Երևանի ու Գյումրիի համար կարևոր ծրագրերը կյանքի կոչելուն

Մայիս 27,2020 14:20

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանին:

Նրանք զրուցել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի երկու նախաձեռնությունների՝ Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» ստեղծելու և Գյումրիում մեծ մտածող, ծնունդով գյումրեցի Գյուրջիևի անվան այգի հիմնելու մասին:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ այս երկու նախաձեռնությունների վերաբերյալ կարևոր է ճարտարապետի կարծիքը, ով ոչ միայն Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքի համահեղինակն է, այլև իր գործունեությամբ մեծ ներդրում է ունեցել Գյումրիի պատմաճարտարապետական նշանակություն ունեցող շենքերի պահպանման գործում՝ մասնավորապես նախագծելով և կառուցելով «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը։

Ներկայացնելով իր երկու նախաձեռնությունների նպատակը՝ նախագահն ասել է, որ «Հայ պարկ»-ի հիմքում առաջին հերթին միասնության և միասնական գործի գաղափարն է: Ստեղծվում է մի արժեք, որն ուղղված է ոչ միայն մեր պատմությանը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այլ նաև՝ ապագային: Նա կարևոր է համարել նաև այգու բնապահպանական նշանակությունը Երևանի համար:

Ինչ վերաբերում է Գյումրիում Գյուրջիևի այգու ստեղծմանը, գաղափարը ենթադրում է համերգասրահի, գրադարանի և այլ ենթակառուցվածքների ստեղծում, միջավայր, որը կարող է գրավել ոչ միայն Գյուրջիևի հետ կապված անհատներին ու աշխարհի տարբեր երկրներում գտնվող նրա կենսափիլիսոփայության հետևորդներին, այլև դառնալ մշակութային միջոցառումների անցկացման հետաքրքիր վայր:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը ողջունելի է համարել նախագահ Սարգսյանի նախաձեռնությունները՝ նշելով, որ պատրաստ է իր մասնագիտական կարողություններով և փորձով աջակցել մեր ժողովրդի և, հատկապես, Երևանի ու Գյումրիի համար կարևոր ծրագրերը կյանքի կոչելուն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031