Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսելով խորհրդարանում «ՔՄԴ» կուսակցության պատգամավորների ներկայացվածության մասին՝ Արթուր Թովմասյանն ակնկալել է քաղաքական ակտիվություն և նախաձեռնողականություն

Մայիս 27,2020 15:12

ԱԺ նախագահը հանդիպել է «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության ղեկավար կազմի և անդամների հետ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 27-ին հանդիպել է «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության ղեկավար կազմի և անդամների հետ:

Ինչպես տեղեկացրել էինք, խորհրդարանի ղեկավարի՝ այս ձևաչափով հանդիպումների նպատակը Հանրապետության նախագահի՝ համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում, բոլոր քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ համազգային հարցերի օրակարգ ձևավորելն ու այդ հարցերի շրջանակում համագործակցելն է:

Հանդիպմանը ԱԺ նախագահը, ներկայացնելով Արցախյան հիմնախնդրի լուծման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և երկրի անվտանգության վերաբերյալ առաջարկվող օրակարգը, նշել է, որ կարևոր է համարում այդ թեմաների շուրջ միասնական դիրքորոշման ձևավորումն ու դրա առաջմղումը:  Խոսելով 7-րդ գումարման խորհրդարանում «ՔՄԴ» կուսակցության երկու պատգամավորների ներկայացվածության մասին՝ Արթուր Թովմասյանն ակնկալել է քաղաքական ակտիվություն և նախաձեռնողականություն:

ՔՄԴ կուսակցության նախագահ, ԱԺ 7-րդ գումարման Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը, ողջունել է քաղաքական ուժերի հետ հանդիպելու ԱԺ նախագահի որոշումը և որպես «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ՝ պատրաստակամություն հայտնել՝ համագործակցելու և սատարելու:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երիտասարդների ներուժի լիարժեք ներգրավումը տարբեր ասպարեզներում: Անդրադարձ է կատարվել նաև ԱԺ բարեկամական խմբերի և շրջանակների կազմերի համալրման, արտաքին կապերի ընդլայնման հարցերին:

Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031