Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկանում եմ կրկին արտահայտել պատրաստակամությունս մեր երկրների միջև համագործակցության ավելի ամրապնդման գործում. Գիորգի Գախարիան վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել

Հունիս 01,2020 17:23

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Ուղերձում ասված է. «Թանկագին Նիկոլ,
ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ, մաղթել առողջություն, ամենայն բարիք և հաջողություններ Ձեր անչափ պատասխանատու և բարդ գործում:

Օգտվելով առիթից՝ հույս եմ հայտնում, որ Վրաստանի և Հայաստանի միջև առկա սերտ կապերը և հարաբերությունները, որոնք հիմնված են ավանդական բարեկամության և փոխըմբռնման վրա, ապագայում ևս կխորանան և կզարգանան՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և հաշվի առնելով մեր երկրների շահերը:

Ցանկանում եմ կրկին հավաստիացնել իմ խորին հարգանքը Ձեր հանդեպ և արտահայտել պատրաստակամությունս մեր երկրների միջև համագործակցության ավելի ամրապնդման գործում:

Պարոն վարչապետ, կրկին սրտանց շնորհավորում եմ, անկեղծորեն մաղթում եմ առողջություն, հաջողություններ և ամենայն բարիք»:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930