ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ նշեց՝ մարդիկ պետք է կորոնավիրուսով վարակվեն այնքան, որքան որ հիվանդանոցներում տեղ կա, եւ սա է կորոնավիրուսի առանցքային խնդիրը: Վարչապետի խոսքով՝ Եթե մյուս հիվանդությունները, օրինակ՝ քաղցկեղը կամ շնչառական հիվանդությունները սպասարկվում են վեց ամսից մեկ տարում, ապա կորոնավիրուսի դեպքում այդ ժամկետը կտրուկ կրճատվում է՝ երբեմն դառնալով մեկ կամ երկու շաբաթ:
«Մեր հազարավոր հիվանդները, որ պետք է բուժօգնության դիմեին մեկ տարում, դիմում են մեկ ամսում: Խնդիրն այն է, որ բուժօգնության կարիք ունեցողները պետք է լինեն այնքան, որ հիվանդանոցներում տեղավորվեն: Եթե չտեղավորվեն, մահացության թվերն աճելու են»,-շեշտեց Փաշինյանը, ապա շարունակեց․-«Մարդիկ կմահանան կորոնավիրուսից՝ պատշաճ բուժօգնություն չստանալու պատճառով: Հետեւաբար, սրա համար մենք մի ձեւ ունենք, որ խնդիրը լուծենք: Ուրիշներին վարակելու հնարավորությունն առավելագույնս պետք է քչացնենք: Սա բոլորին է վերաբերում, որովհետեւ մոտ 25 000 առանց ախտանշանների դեպքեր կան»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/269213311059899/?__xts__[0]=68.ARD97EAkh8gK2daqYrbeyNnmFxr_T_2enXtzGzTCQQr_VSbkDX4UWsJFquDczYCwajO8NfjCUABjwRNRX6V6S2On8tDav5KMgmOAZAmUUzAELRC-QT_fKnBVzqnPXR0muYWvTKwftqb7bssy3y2zVIs2PJ710CD1bXyPOKuYThzSoYZiksmxXpJMf2Zhbjrxs13EdQ4p4uE5bNkBDTkfckHGKKA5CcBAmauD_PAS-tos8FFYtJrCeMKWd9WAJ1pv6oj3j0SoySe17clMGrHpyV_BLOnRLBtUZc89aGUvALwLSghu6W121GQ9zkk8775Qp9sQDO8S_ZL_VTkPIiMeN-A5_gdw6nq8-iU35Q&__tn__=-R
Փաշինյանը հիշեցրեց՝ շատ լավ է, որ վարակվածն ախտանշաններ չունի, այդ դեպքում մարդը կլավանա եւ այլ մտավախություն չի ունենա, բայց այս համատեքստում ամեն մեկը պետք է նվազեցնի մյուսին վարակելու հավանականությունը. «Ես, օրինակ, մի շաբաթ է, չեմ գնում կառավարություն: Նույն ծանրաբեռնվածությամբ եմ աշխատում, բայց չեմ գնում, որ ուրիշներին չվարակեմ, ավելի ճիշտ՝ երաշխավորեմ, որ ուրիշներին չեմ վարակելու: Դռնից ներս որեւէ մարդ չի մտնում մեր տուն: Խնդիրն այն է, որ որքան մեծ է վարակվածների թիվը, այնքան մեծ է ծանր եւ առանձնապես ծանր դեպքերի, մահացության թիվը: Եթե ծանր դեպքերն ավելանան այնքան, որ հիվանդանոցներում տեղ չլինի, ստիպված ենք լինելու վերադառնալ տոտալ լոկդաունի: Կյանքը կանգնելու է՝ իր բոլոր տնտեսական-սոցիալական հետեւանքներով»:
Կարդացեք նաև
Հաջորդ շեշտադրումը, ըստ Փաշինյանի, հետեւյալն է. «Եթե լոկդաուն անենք, եւ վարակման թվերը զրոյանան, սա հարցի լուծո՞ւմ է: Ոչ, որովհետեւ անգամ զրոյով երկրում կորոնավիրուսը շարունակում է գոյություն ունենալ: Երբ լոկդաունից հետո բացվենք, վարակը, միեւնույն է, սկսվելու է տարածվել: Հետեւաբար, լուծումը հետեւյալն է, որ առանց ախտանշանների վարակման դեպքերը պետք է շատ լինեն: Մեր մեծագույն խնդիրն է՝ այնպես անել, որ բուժման կարիք ունեցողների թիվը համապատասխանի հիվանդանոցների մահճակալների թվին: Իմ հայեցակարգը հետեւյալն է՝ եթե այս մեծ խնդիրը, որը մեծ բեռ է մեր ուսերին, բաժանենք պայմանական երեք միլիոն մասի, յուրաքանչյուրի ուսին մի փոքր բեռ պետք է հայտնվի, թեկուզ եւ մի քիչ նեղություններով: Այլ է պատկերը, երբ այդ ծանր բեռը կրում է կառավարությունը մենակ, եւ այլ է պատկերը, երբ յուրաքանչյուրն այդ բեռից մի թեթեւ մաս է կրում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































