Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիսի 8-ին Մոսկվա-Երևան հատուկ չվերթով Հայաստան կվերադառնան պարտադիր զինվորական ծառայության մեկնող քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները

Հունիս 06,2020 14:58 Share

Հայտնում ենք, որ հունիսի 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան հատուկ չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին։

Հատուկ չվերթով Հայաստան կվերադառնան պարտադիր զինվորական ծառայության մեկնող քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև դեսպանությունում ցուցակագրված քաղաքացիների մի խումբ (մինչև՝ 1712 համարը):

Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 7-ին (ժամը՝ 10։00-ից 21։00-ն) և հունիսի 8-ին (ժամը՝ 09։00-ից մինչև 14։00-ն)։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ ռուբլի։

Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Հաշվառումը կմերնարկի հունիսի 8-ին ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)։

Ստորև հրապարակում ենք այս չվերթով մեկնողների անունները։

ՌԴ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

https://www.facebook.com/armembrus/posts/1134475423604260?__xts__[0]=68.ARA-qmhuxFPQImeSPqNK6QM1V_wkFAu8bOA9lVhohQUn6dQA3OZtDvGL_kFJle5PemgVvU6VGo_CjZ0IbLLVZ0caeYaq_owXt33cWv-K3Xn02LH3jaX0Ewz4afwhh9r3MVl5jrE53F2LIZ1924DbwEPP10WI98jDPSJYBx1sLXsLcSwUvXr0sNi7giuNVLAA_VG2UCLHJzosOI-M21THxMJrtvEA5pW93VEBrYmX3IvaFCZWwpaCkl_bi72bIl1cM4Gt73IP3_oNKRNeKzWwWlQW-izRFDhs4E7-HWe3FAt4Gy8hiiGjPrOWH2o4V7XMx6iZjKfDg3s8VK5I98OPUyVd_w&__tn__=-R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930