Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ Հայաստան» կուսակցությունը չի պատրաստվում ստորագրել որևէ հուշագիր կամ համաձայնագիր որևէ քաղաքական ուժի հետ․ Արթուր Ղազինյան

Հունիս 20,2020 22:11

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի ընկերներ,

Հարկ եմ համարում տեղեկացնել, որ «Մեկ Հայաստան» կուսակցությունը չի պլանավորում և չի պատրաստվում ստորագրել որևէ հուշագիր կամ համաձայնագիր որևէ քաղաքական ուժի կամ ուժերի հետ։

Մենք, հավատարիմ մնալով մեր պետականակենտրոն գաղափարական գծին, ձևավորում և ամրապնդում ենք գործընկերային հարաբերություններ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ՝ Հայաստանի ազգային ու պետական շահերին ծառայելու և այդ շահերին հետամուտ լինելու նպատակով։

Լրատվամիջոցներին խնդրում եմ «Մեկ Հայաստան» կուսակցության մասին որևէ նյութ հրապարակելուց առաջ ճշտել տեղեկատվությունը կուսակցության լրատվական ծառայությունից։

Առողջ եղեք և գնում ենք առաջ․․․»։

Սիրելի ընկերներ,Հարկ եմ համարում տեղեկացնել, որ «Մեկ Հայաստան» կուսակցությունը չի պլանավորում և չի պատրաստվում…

Gepostet von Artur Ghazinyan am Samstag, 20. Juni 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Վերջապես.

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930