Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ»

Հունիս 18,2026 10:22 Share

Արդարադատության նախարարությունը, պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը, տեղեկացրել է, որ վերջին տարիներին մերժվել է միայն մեկ կուսակցության գրանցում։ Խոսքը Արթուր Ղազինյանի կողմից հիմնադրված քաղաքական ուժի մասին է, որի պետական գրանցման դիմումը մերժվել է պետական ռեգիստրի պետի կողմից։

Նախարարության փոխանցմամբ՝ մերժման հիմքը եղել է «Կուսակցությունների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը։ Այդ կետը սահմանում է հետևյալը. «Կուսակցության հիմնադիրների թիվը չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին, կամ կուսակցության հիմնադիր համագումարում որոշում չի ընդունվել կուսակցության ստեղծման կամ կուսակցության ծրագրի ընդունման կամ կանոնադրության հաստատման կամ ղեկավար կամ վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման մասին, ինչպես նաև ընտրված չէ մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավար (կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար)»։

«Ժողովուրդ» օրաթերթին Արթուր Ղազինյանը հայտնեց հետևյալը.

«Մեր կուսակցությունը՝ «Մեկ Հայաստան»-ը, վաղուց լուծարված է և իրավաբանորեն գոյություն չունի։ Մենք չենք դիմել ընտրություններին մասնակցելու համար, մենք գրանցման դիմում չենք ներկայացրել և, առհասարակ, չունենք այդ խնդիրը»։

Նա նաև նշեց, որ կուսակցության լուծարման պատճառը կուսակցության քաղաքական պասիվությունն է եղել»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930